ՎԻՈԼԱ ՋՈՒՐ-ը անպատասխանատու, անկազմակերպ ռեկետչիկների «հիմնարկ» | Инфо Портал

ՎԻՈԼԱ ՋՈՒՐ-ը անպատասխանատու, անկազմակերպ ռեկետչիկների «հիմնարկ»

ՎԻՈԼԱ ՋՈՒՐ-ը անպատասխանատու, անկազմակերպ ռեկետչիկների «հիմնարկ»
-Բարև ձեզ Վիոլա ջուր ընկերությունից են ձեզ զանգում, դուք զանգել էիք որ ձեր ջուրը թուլացել է…
-Այո, արդեն երկու օր է, օչ թե տուլացել է հազիվ է գալիս
-Այո, զանգել ենք, որ տեղեկացնենք պրոբլեմը մեզանից չէ, ձեր գծերը ստուգեք:
-Տիկին, իմ գծերը ես ստուգել եմ, պարզվում է, որ հարևաններիս մոտ էլ կա նույն խնդիրը այսինքն իմ գիծը չի միայն:
-Դե ուրեմն ձեր հարևաններին եկող գծի պրոբլեմ է, գնացեք ստուգեք:
-Տիկին, իսկ ձեր կազմակերպությու՞նը ինչի համար է միայն փող հավաքելու՞:
-Հարգելի բաժանորդ, ինձ ասեցին որ ձեզ փոխանցեմ, մեր խնդիրը չի:
-Ո՞վ ասեց…
-Տեղամասի պատասխանատուն…
-Նորից եմ հարցնում, ձեր կազմակերպությունը ինչի համար է պատսխանատու:
-Միայն մագիստրալների
-Այսինքն, հիմա մագիստրալից այս կողմ խողովակի հետ ինչ ուզեմ կանե՞մ, կարող ե՞մ գնալ բոլոր հարևաններիս ջուրը փակել, միայն իմը թողնեմ որ հերիքի
-Չէ, ձեզ ո՞վ թույլ կտա
-Ես եմ ուժս պատումա ձե՞ր ինչ գործ, դուք պատասխանատու չեք, կարող ե՞մ փողոցի ասֆալտը քանդեմ ստուգեմ…
-Իհարկե, չեք կարող նույնիսկ, մենք որ քանդում ենք քաղաքապետարանից թույլտվություն ենք հարցնում…
-Տիկին, դուք ինձ` քաղաքացուն, ձեր չհարգված բաժանորդին, ասում եք գնացեք ստուգեք, ես էլ ասում եմ ես պիտի ստուգե՞մ մագիստրալից ինձ ու իմ հարևաններին եկող խողովակը, որն անցնում է ասֆալտի տակով, փաստորեն դուք բացի փող հավաքելուց ուրիշ ոչնչի պատսխանատու չէք…
-Հարգելի բաժանորդ, ես ձեզ փոխանցեցի ինչ ինձ ասել են
-Տո ի՞նչ հարգելի, ի՞նչ բաժանորդ է, ոչ հարգում եք ոչ էլ բաժանորդ եմ ընդամենը ռեկետի զոհ եմ դուք էլ ռեկետչիկ
-Ես ձեզ ասեցի ինչ ինձ ասել են ավելացնելու բան չունեմ
-Դե փոխանցի, ձեր շեֆերին, որ Վիոլա ջուրը բանի պետք չի ու ժամանակնա, որ փակվի, և այդ գործը ստանձնի մի կազմակերպություն, որը պատսխանատվություն ունի իր մատուցած ծառայությունների համար, դուք ոչ մի ծառայություն չեք իրականացնում, ձմռանն էլ ձրերը սառում են թքած ունեք, բացի գումար կորզելուց ոչ մի ծառայություն ես դեռ այս 10 տարվա մեջ չեմ տեսել, «Էս սարն իմն է էս ծառն իմն է…» սկզբունքով մեզ էլ իմար կկվի տեղն եք դրել, բայց հեքիաթի վերջը երևի չեք կարդացել, ասեք ձեր շեֆերին որ հեքիաթը որի մեջ իրանք հիմա ապրում վայելում են կկվի ձագերին երկար չի տևի…
Նյութի աղբյուրը՝Արշակ Զաքարյանի facebooke-յան էջ

Комментарий
поделится в
error: Content is protected !!