Տրանսպորտի փոխնախարարը չպատասխանեց հարցին...

Տրանսպորտի փոխնախարարը չպատասխանեց ամենակարևոր հարցին…

Տրանսպորտի փոխնախարարը չպատասխանեց հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման մասին հարցին…

Հունվարին ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքով սահմանվել են ակցիզային հարկի դրույքաչափերն, ինչի համաձայն մի շարք ապրանքների հարկման դրույքաչափերն աստիճանաբար բարձրանալու են՝ ծխախոտ, խմիչք, սեղմած գազ և այլն. «Կարո՞ղ եք ասել, թե սեղմած գազի ակցիզը, որ 3 անգամ ավելանում է, տրանսպորտի գինը ո՞նց ա փոխվելու ու ո՞նց եք կարգավորելու սոցիալական լարվածությունը»:,- դիմելով Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին՝ հարցրեց Աժ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Փոխնախարարն ասաց, որ սեղմած գազի թեմայով չի ուզում արձագանքել: «Ենթադրություններ կան բոլոր կանխատեսումների հիմքում: Դուք չեք կարող առանց ենթադրությունների որևէ մոդել ունենալ ու կանխատեսել որևէ առարկայի ապագա վարքագիծ: Շեղումների համար ևս գիտությունը տալիս է բացատրություններ: Դրա համար էլ սեղմած գազի համար որևէ բան չեմ պատասխանի»,- ասաց Ջանջուղազյանը:

Նյութի աղբյուրը՝mamul.am կայք

Комментарий
поделится в
error: Content is protected !!