Այսուհետ կանաչ և սպիտակ գույների համադրությունը պատկանում է... | Инфо Портал

Այսուհետ կանաչ և սպիտակ գույների համադրությունը պատկանում է…

«Յուքոմ» ընկերությունը պահանջում է «Յուտաքսի»-ի գործողությունները որակել որպես անբարեխիղճ մրցակցություն և պարտադրել վերջինիս դադարեցնել «Utaxi» ապրանքային նշանի օգտագործումը՝ կանաչ և սպիտակ գույների ցանկացած համադրությամբ»: Պարզ ասած՝ արգելել օգտագործել Utaxi լոգոն:

Հիմնվելով «Յուքոմ» ՍՊԸ-ի դիմումի վրա ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ մեր StartUp-ի նկատմամբ:

Մենք համաձայն չենք նման դիրքորոշման հետ, քանի որ՝
— օրենքով սահմանված կարգով և ժամկետներում իրականացրել ենք տվյալ ապրանքային նշանի հաստատումը:
— Չենք հանդիսանում Ucom ընկերության մրցակից, գործունեություն ենք ծավալում բացարձակապես այլ ոլորտում:
— Մեզ ուղղված նամակում շոշափվում է նաև Ucom-ի բարի համբավն ի շահ «Յուտաքսի» ՍՊԸ-ի օգտագործումը, որը համարում ենք առնվազն տարօրինակ:

Տպավորությունն այն է, որ Ucom ընկերությունը ցանկանում է ձևավորել «U» տառի և «կանաչ և սպիտակ գույների ցանկացած համադրության» օգտագործման մենաշնորհ անկախ գործունեության ոլորտից՝ օգտագործելով իր լծակները պետական կառույցի վրա:

Կարծում ենք, որ սա փորձ է մեծ ընկերության կողմից պետական լծակների կիրառմամբ սահմանափակել այլ մրցակցային դաշտում գտնվող հայկական IT StartUp-ի մրցակցային հնարավորությունները:

Նույնիսկ հաշվի առնելով Ucom ընկերության թե՛ ֆինանսական, թե՛ իրավաբանական մեծ հնարավորությունները, ինչպես նաև պետական կառույցների հետ սերտ կապերը՝ Utaxi StartUp-ը օրինական բոլոր միջոցներով պաշտպանելու է իր շահերը:

Տվյալ վարչական վարույթի դռնբաց նիստը տեղի է ունենալու ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 12:00, ք. Երևան Մ.Մկրտչյան 5բ, 5-րդ հարկ հասցեով:

Յուտաքսի ընկերություն

Комментарий
поделится в
error: Content is protected !!