Շիրակում 5000 ընտանիք ցրտահարման վտանգի տակ

Շիրակ. 5000 ընտանիք ցրտահարման վտանգի տակ

<< Շիրակ Կենտրոն >> http://shirakcentre.am/

Այս օրերին, սոցիալապես ահավոր ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին վառելափայտ բաժանելիս կրկին անգամ, կամա, թե ակամա դառնում եմ նրանց դառը ճակատագրերի լուռ վկան:

Հիմա միայն երկու ընտանիքի մասին.
Ութսունն անց կույր հայրը ահավոր չքավորության պայմաններում, բնակվում է իր խուլ և համր տղայի հետ: Չորսը պատի մեջ, առանց ձմռան վառելելիքի:
Երկրորդ ընտանիքում, ավագ որդին Արցախի առաջնագծում է, մայրը երկու երեխաների հետ կրկին ցուրտ տան մեջ, առանց ձմռան վառելիքի: Հայրն էլ վերջերս կալանավորվել է, կանեփի վայրի թփերը ծխելու մեղադրանքով…


Հ.Գ. Ի դեպ, նման պայմաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների կողքին, ամեն օր տասնյակ մարդիկ. «Շնից մազ պոկելն էլ քյար է» հիմար խոսքերը լոզունգ արած, «Շիրակ կենտրոնից» չեն հեռանում՝ վառելափայտ պահանջելով:

Իսկ ընտրյալներն ու իշխանությունները այդպես էլ անտեղյակ են, որ Շիրակում մոտ 5000 ընտանիք ցրտահարման վտանգի տակ է:

Նյութի աղբյուրը՝Վահան Թումասյանի FB էջ

 
Комментарий
поделится в
error: Content is protected !!