"Ժամանակ" Ղաբուզյանները իրենց 1, 7 եւ 11 տարեկան տղաների հետ Նոր տարին կդիմավորեն դրսում (տեսանյութ)

«Ժամանակ» Ղաբուզյանները իրենց 1, 7 եւ 11 տարեկան տղաների հետ Նոր տարին կդիմավորեն դրսում (տեսանյութ)

Երեւանում բնակվող Ղաբուզյանների ընտանիքը իրենց երեք անչափահաս երեխաների հետ մի քանի օրից՝ Նոր տարվա հենց առաջին օրը կհայտնվեն դրսում, եթե չվճարեն տան 3-4 ամսվա կուտակված վարձը: Ղաբուզյանները «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում պատմել են, որ ունեն սոցիալական խնդիրներ, որի պատճառով են չեն կարողանում վճարել տան վարձը:

«Ես խադավիկ եմ, բայց մեծ դժվարությամբ եմ աշխատանք գտնում: Գործարքային են վարձատրում: Օր է լինում 2 հազար եմ ստանում, օր է լինում՝ 4 հազար: Շաբաթ է լինում, որ ընդհանրապես աշխատանք չի լինում»,- «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է ընտանիքի հայրը՝ Դավիթ Ղաբուզյանը:

Ղաբուզյանները Վանաձորից մի քանի ամիս առաջ են տեղափոխվել Երեւան: Վարձակալած տան առաջին երեք ամիսների համար բարեգործական կազմակերպություններից մեկն է վճարել, իսկ դրանից հետո պարտքեր են կուտակվել: Նրանց Երեւան տեղափոխվել խորհուրդ է տվել բժիշկը, քանի որ Դավիթի ավագ որդին Վանաձորի խոնավ բնակլիմայական պայմաններում լուրջ առողջական խնդիրներ է ձեռք բերել: Առողջական խնդիրներ ունի նաեւ նրանց կրտսեր որդին՝ Ալենը:

«40 օրականից դիաթեզ ունի, հիմա դառնում է արդեն 1 տարեկան, բայց չի անցնում: Դեղեր ենք քսում, բայց էլի կրկնվում է»,- ասում է երեխայի մայրը՝ Սոնա Չատոյանը:

Հիմա ընտանիքը կանգնած է լուրջ խնդրի առջեւ: Բնակարանի սեփականատերը նրանց մինչեւ հունվարի մեկը ժամանակ է տվել, եթե չվճարեն տան վարձը, ուրեմն պետք է լքեն այն: Ղաբուզյաններին, եթե չհաջողվի վճարել տան վարձն, ապա իրենց 1, 7 եւ 11 տարեկան տղաների հետ կհայտնվեն դրսում:

«Երեք ամիս տան վարձը չենք տվել: Վարձը 50 հազար դրամ է: Ասել է՝ մինչեւ հունվարի 1-ը ժամանակ, եթե չտվեցիք դուրս եք գալու: Գնանք հայաթում նոր տարի անենք: Նույնիսկ կոմունալը չենք վճարել»,- ասում են ամուսինները:

Комментарий
поделится в
error: Content is protected !!