Վիգեն Սարգսյան - Լևան Իզորիա հանդիպումը և Զաքիր Հասանովի գործողությունները.

Վիգեն Սարգսյան — Լևան Իզորիա հանդիպումը և Զաքիր Հասանովի գործողությունները.

Հայաստանի պաշտպանության նախարարի և Վրաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը համընկավ Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջնագիծ այցի հետ:

Վրաստանը շատ անգամներ է համագործակցել Ադրբեջանի զինված ուժերի հետ՝ տարբեր զորավարժություններով և դասընթացներով: Այժմ էլ Վրաստանի պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի զինված ուժերի հետ, հատկապես ռազմական բժկության ոլորտում:

Նախարար Լևան Իզորիան առաջարկել է դասընթացներ կազմակերպել Վրաստանում: Հետագայում նա հույս է հայտնել, որ հայկական և վրացական բանակի զինծառայողները միասին կմասնակցեն նաև 2018 թվականին պլանավորված զորավարժություններին:

Նույն օրը Զաքիր Հասանովը այցելում էլ առաջնագիծ, ներկա է գտնվում նոր ռազմական տեխնիկայի համար նախատեսված ավտոպարկի բացմանը, ստուգում է տեխնիկաները և մասնակցում է տեխնիկաների դիրքավորմանը:

Տեսնենք հետագայում հայ-վրացական բանակների համագործակցությունը ինչպես կանդրադառնա վրաց-ադրբեջանական համագործակցության վրա:

Նյութի աղբյուրը՝ Աշոտ Ասատրյան

Комментарий
поделится в
error: Content is protected !!