Վերջին վատությունը երկրին. Մի շարք նախարարություններ վերցրել են պետության փողերը և, հայդե՜. «Ժողովուրդ»

Վերջին վատությունը երկրին. Մի շարք նախարարություններ վերցրել են պետության փողերը և, հայդե՜. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործող կառավարությունը հեռանալուց առաջ որոշել է վերջին վատությունն անել երկրին` հնարավորինս դատարկելով պետական գանձանակը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի շարք նախարարություններ, օգտվելով ներքաղաքական վերջին ճգնաժամից, հասցրել են անխնա ծախսել տարեկան բյուջեով իրենց հատկացված գումարի առյուծի բաժինը: Որոշ նախարարությունների դեպքում ծախսը գերազանցել է բյուջեով տարեկան նախատեսված գումարի 50-70 տոկոսը: Նրանք անխնա ծախսել են նաև արտաբյուջետային միջոցների, պահուստային ֆոնդի գումարը:

Մի կողմից իշխանությունը թողնելուց առաջ նախարարները որոշել են վերջին անգամ օգտվել պետական բարիքներից: Եվ բացի այդ` այսպես բավական անհարմար դրության մեջ են դնում ապագա կառավարությանը՝ առանց այն էլ բազմաթիվ խնդիրներին զուգահեռ` վերջինիս ժառանգություն թողնելով գրեթե դատարկ գանձանակ:

Հասկանալի է` ՀՀԿ իշխանությունը պատվով պարտվել չգիտի, ուստի հեռանալուց առաջ որոշել է այսկերպ վրեժխնդիր լինել երկրից, ժողովրդից, ապագա կառավարությունից՝ իրենց իշխանությունից հեռացնելու համար:

Ինչպես հայտնի ֆիլմում էր ասված. «Նրանք վերցրել են հանրապետության փողերը և, հայդե՜, Փարիզ»:

Комментарий
поделится в
error: Content is protected !!