Սերժ Սարգսյանը շոկի մեջ է ընկել. Տեսանյութն անսպասելի է եղել | Инфо Портал

Սերժ Սարգսյանը շոկի մեջ է ընկել. Տեսանյութն անսպասելի է եղել

Հրապարակը գրում է. «Մանվել Գրիգորյանի ձերբակալության լուրից հետո Սերժ Սարգսյանը հրահանգել է բոլորին մեկ մարդու պես հավաքվել, որ քննարկեն իրավիճակը։ Հավաքվել են խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող Աբովյանի ամառանոցում։ Բացակայողներ գրեթե չեն եղել, Ալիկ Սերգեյիչն է շուտ հեռացել՝ կնոջը Եվրոպա բուժման հերթական կուրսին տանելու պատճառաբանությամբ։ Ներկա չի եղել նաեւ գեներալի մերձավոր Սեյրան Սարոյանը։ Բայց ամբողջ ընթացքում նա Սերժ Սարգսյանին զեկուցել է ձերբակալության սանկցիայի քննարկման ընթացքի մասին՝ ով ինչ ասաց, ինչ խոսեց դատարանում։ ՀՀԿ-ի հավաքը կայացել է մինչ ԱԱԾ-ն կհրապարակեր հայտնի տեսանյութը։

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականների հետ քննարկել է բացառապես զենք-զինամթերք պահելու հարցը։ «Թող իրավապահները քննեն ու հասկանան՝ եթե զենքն ապօրինի է, մեղավոր է, թող պատժեն, չի նշանակում՝ եթե որեւէ մեկը մեզ հետ է, ուրեմն պիտի պաշտպանենք նրա ապօրինությունները»,- մոտավորապես ասել է նա եւ ՀՀԿ իրավաբաններին հանձնարարել քննարկել միայն՝ սահմանադրակա՞ն է արդյոք գեներալի ձերբակալությունը, թե՞ ոչ։ Խմբակցության իրավաբանները ենթադրել են․ «Հավանաբար, գեներալն ԱԱԾ-ում խոստովանական ցուցմունք է տվել, որ դա իր արսենալն է, դրա համար էլ ձերբակալել են», ու պատրաստվել են «ջախջախել» դատախազի միջնորդությունը։ Տարակուսել են՝ եթե ռազմամթերքը պատկանում էր ԵԿՄ-ին, ապա պետք է լիներ ԵԿՄ շենքում։ Սերժ Սարգսյանը լուռ լսել է։ Ավելի ուշ տարածվել է տեսանյութը, բոլորը շոկի մեջ են ընկել։

Այսօր, ժամը 17։45-ին լրանում է գեներալի կալանքի 72 ժամը, եւ ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը՝ գաղտնի քվեարկությամբ։ Նա նամակով դիմել է Արա Բաբլոյանին, խնդրել իր բացակայությամբ քննարկել հարցը՝ խոստանալով, որ ինքը «կվերականգնի իր անունը»։

lragir.am

Комментарий
поделится в
error: Content is protected !!