Ռուսաստանը մտադիր է օրենքով կարգավորել զինվորների և սպաների «խրախճանքը» ինտերնետում:

Ռուսաստանը մտադիր է օրենքով կարգավորել զինվորների և սպաների «խրախճանքը» ինտերնետում:

Ռուսական մամուլը գրում է, որ անհրաժեշտություն կա ԶՈՒ ում ծառայողների «վարքը » սեցցանցերում կարգավորել օրենքով:Նախնական շրջանում զորամասերում խորհրդատվական մակարդակում են անցկացվում համապատասխան միջոցառումները, բայց ամենայն հավանականությամբ այն մոտ ապագայում կկարգավորվի օրենքի ուժով:

Ռազմական փորձագետները և ոլորտի պատասխանատունրը վստահեցնում են, որ նման տեմպերով շարունակվելու դեպքում, ապագայում լուրջ փաստերի առաջ են կանգնելու ընդհուպ մինչև ռազմական օպերացիաների տապալում և այլն:

Այն որ սեցցանցերը և սմարթֆոնները ինֆորմացիայի արտահոսքին նպաստում են կհամաձայնեն շատերը: Իմ կարծիքով խնդիրը այնքան լուրջ է , որ ռուսները այն փորձում են լուծել օրենքի ուժով:

Կարծում եմ այստեղ խնդիրը ավելի շատ սմարթֆոնների օգտագործման մեջ է ,քանի որ սոցցանցերում գրառումներ կամ ֆոտոներ չտարածելու խնդիրը. մեծ ցանկության դեպքում , կարող է լուծվել ասենք գումարտակի հրամանատար մակարդակում:

Եթե 15-20 տարի առաջ հետախուզության համար անհրաժեշտ էր մարդկային ռեսուրս , ապա նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում բավական է , որ հատուկ ծառայությունները «դոստուպ» ունենան ասենք apple I և Samsung ի համապատասխան սեռվերներին :

Կարճ ասած ռուսներին անհանգստացնում է 1947 թվականին ստեղծված և 21 րդ դարում լուրջ էվոլուցիյա ապրած «Эшелон» ը ( система радиоэлектронной разведки), որը ստեղծվել է 1947 թվականին Անգլիայի, ԱՄՆ ի, Կանադայի,Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կողմից:

Հ.Գ
Կարծում եմ նմանատիպ օրինագիծ մոտ ապագայում կնդնունվի նաև մեր մոտ, քանի որ նման տեսակ խնդիրներըի պակաս մեզ մոտ էլ կարծես թե չկա…..

ՀԵղ.՝ Վիտալի Մանգասարյան

Комментарий
поделится в
error: Content is protected !!