Ռուսական կապիտալով աշխատող երկաթուղին հանել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքը, որ մարդիկ ցույցի չգնան

Ռուսական կապիտալով աշխատող երկաթուղին հանել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքը, որ մարդիկ ցույցի չգնան

Բացի ներքաղաքական խմորումներից՝ Ռուսաստանը, օգտագործելով իր լծակները, այս օրերին փորձում է արգելել մարդկանց մասնակցել հանրահավաքներին։ Մասնավորապես, ռուսական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղին» ապրիլի 25-ից դադարեցրել է Երևանից Գյումրի մեկնող նոր էլեկտրագնացքի շահագործումը, որպեսզի մարդիկ չհասնեն Երևան և մասնակցեն հանրահավաքների։ Այդ էլեկտրագնացքը շահագործման էր հանձնվել  մարտի սկզբից և առավել կիրառելի դարձավ ապրիլի կեսերին, երբ մարդիկ, միջմարզային ճանապարհների փակ լինելու պատճառով, նախընտրում էին էլեկտրագնացքով հասնել Երևան։

Մեզ հասած տեղեկություններով՝ երկաթուղու ղեկավարությունը հանձնարարել է էլեկտրագնացքը շահագործումից հանել մինչև ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը։ Այն ապրիլի 25-27-ը առհասարակ չի աշխատել, սակայն գյումրեցիների դժգոհությունից և բողոքներից հետո այսօր արդեն էլեկտրագնացքը երթուղի է դուրս եկել։

Գյումրեցիները, անգամ կայարանում աշխատողները, ի նշան բողոքի, մեծ քարեր են նետել գնացքի երթուղու վրա, որից հետո արդեն ղեկավարությունը ստիպված վերանայել է իր որոշումը։

Աղբյուր

Комментарий
поделится в
error: Content is protected !!