Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ռուսական НТВ հեռուստաալիքին իր մեջ երեք գլխավոր հաղորդագրություն էր պարունակում...

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ռուսական НТВ հեռուստաալիքին իր մեջ երեք գլխավոր հաղորդագրություն էր պարունակում

Չեմ ուզում ոչ մեկիդ հիասթափեցնել կամ վախեցնել, բայց…

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ռուսական НТВ հեռուստաալիքին իր մեջ երեք գլխավոր հաղորդագրություն էր պարունակում.

մեկն ուղղված էր Հանրապետական կուսակցությանը, մյուսը՝ Նիկոլ Փաշինյանին, իսկ մյուսը՝ ռուսական իշխանություններին…

Հանրապետական կուսակցությանն ուղղված էր այն, որ չհամարձակվեք քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, քանի որ բոլորիս համար դա կարող է ճակատագրական լինել (հասկանալի պատճառներով): Նիկոլ Փաշինյանին ուղղված էր այն, որ ժամանակ է պետք, քանի որ իր իսկ բառերով <<Իշխանությունը ճամպրուկ չէ>>, պետք է սպասել, հակառակ դեպքում՝ Հոկտեմբերի 27-ը քեզ վկա:

Չէ՞ որ ով ով, բայց Ռոբերտ Քոչարյանն այդ հարցում մեծ պրոֆեսիոնալ է, շատ լավ գիտի, թե ինչպես են խոչընդոտները հեռացնում ճանապարհից: Ռոբերտ Քոչարյանը քաջ գիտակցում է, որ սպասեցնելու դեպքում Կարեն Կարապետյանը կհասցնի անել այն, ինչի համար իրեն ուղարկել է հենց ինքը:

Ռուսական իշխանություններին ուղղված հաղորդագրությունը շատ ավելի գյուղական, գավառական մակարդակի էր, այն է՝ տաս տարի անմնացորդ ծառայել եմ Ռուսաստանի Դաշնությանը, ի՞նչն է խոչընդոտը, որ հիմա չկարողանամ ձեր <<գլխից թռչել>> ու անել այն, ինչ ուզում եմ: Սիրելի ժողովու՛րդ, ճակատագրական պահ է, խնդրում ենք ավելի զգոն եղեք ու միահամուռ դուրս գանք մեր թեկնածուին պաշտպանելու:

Ուշադրություն դարձրե՛ք, որ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին աջակցող փողոց դուրս եկած հարյուր հազարավոր բազմությանն անվանեց, ոչ թե ժողովուրդ, այլ՝ <<մեծ մասսա>> ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը՝ <<7%>>, ճիշտ այնպես, ինչպես Կարեն Կարապետյանն քամահրանքով՝ <<հրապարակում վարչապետ ընտրող ժողովուրդ>>: Ակնհայտ է, որ երեքի մոտ էլ բացակայում է հարգանքը ժողովրդի կամքի դրսևորման հանդեպ:

Комментарий
поделится в
error: Content is protected !!