Պաշտոնական. Սարգիս Հացպանյանին կհուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Սարգիս Հացպանյանին կհուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում. ՊՆ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ պաշտպանության նախարարությունում քննարկվել է Սարգիս Հացպանյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու հարցը։

NEWS.am-ը ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ չնայած հանգամանքին, որ Սարգիս Հացպանյանի կնոջ՝ Հասմիկ Պողոսյանի ներկայացրած նամակում բացակայել է պանթեոնում հուղարկավորելու համար անհրաժեշտ ընթացակարգի գլխավոր՝ զոհվածի կամ մահացածի անցած մարտական ուղին հիմնավորող փաստաթուղթը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, գիտակցելով, որ նշված հիմնավորումները ներկայացնելը կարող է որոշակի ժամանակ պահանջել, ինչը, տվյալ հանգամանքում խնդրահարույց է, ինչպես նաեւ հաշվի առնելով Սարգիս Հացպանյանի ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան պատերազմի լուսաբանման, Լեռնային Ղարաբաղի համար բարեգործական տարաբնույթ միջոցառումների կազմակերպման հարցերում, թույլատրել է հուղարկավորությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Комментарий
поделится в
error: Content is protected !!