Ուշքի եկեք. Հեթանոս Տիկոն դիմում է օլիգարխներին

Ուշքի եկեք. Հեթանոս Տիկոն դիմում է օլիգարխներին

Հեթանոս Տիկոն դիմում է օլիգարխներին

«Շատ ցավալի է, սակայն ամեն մի ողբերգություն անմիջապես մենք կապում ենք երկրի նախագահի հետ: Եվ զլանում ենք հարց հնչեցնել՝ ո՞ւր էինք մենք, հասարակությունը, սոցիալական ոլորտի համար պատասխանատու նախարարությունը, այդ աղջկա հարազատները, հայրը, երեխայի հայրը, ովքեր մեր հայկական ադաթներով պարտավոր են մշտապես տեր լինել երեխային: Մենք ազգովի պետք է տեր կանգնենք մեր հայկական արժեքներին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Երևանում տեցի ունեցած ողբերգությանը, երբ մայրը դստեր հետ նետվել էր կամրջից,  ասաց Մոսկվայում բնակվող ազատամարտիկ, «Գվարդեական աստղ» միջազգային կազմակերպության «Ռազմական հայրենասիրական բլոկ»-ի պրեզիդենտ Տիգրան Գրիգորյանը (ՀԱԲ-ի կոմս, Հեթանոս Տիկո):

Տիգրան Գրիգորյանը ընդգծում է, որ կատարվածը ինքն ընկալել է դառնությամբ և զայրույթով. «Բոլորին կոչ եմ անում, որ մի հասարակ բան հասկանան`եկեղեցու զանգակները, որ հնչում են, ոչ միայն եկեղեցու բակում, այլ նաև մեր սրտերում և հոգիներում պետք է հնչեն: Մեր հասարակության մեջ հարկավոր է սիստեմատիկ փոփոխություն անել: Հայաստանում կատավող յուրաքանչյուր ողբերգությունը պետք է վերաբերվի բոլորիս, բոլորս պետք է փորձենք վերլուծել և հասկանալ՝ ինչո՞ւ… Այս դեպքի առիթով ասեմ, որ որոշ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն: Առաջին դեմքին մեղավոր դարձնելը սխալ է, քանի որ մեղքը բոլորիս մեջ է»,-նկատում է ազատամարտիկը:

Գրիգորյանի խոսքով` մարդկանց մեջ կամաց-կամաց վերանում է մարդկանց կարեկցելու և ձեռք մեկնելու կարողությունը: Նա օլիգարխներին կոչ ունի.

«Օլիգարխներին խորհուրդ եմ տալիս՝ մի եկեղեցի պակաս կառուցեք ու փրկեք մի ընտանիքի: Ես չեմ ասում՝ եկեղեցի ընդհանրապես մի կառուցեք, քանի որ սա հոգևոր և մշակութային հարստություն է, բայց ասում եմ, որ մոմ վառելով և աղոթելով ազգը չի հարստանա: Մենք պետք է մտածենք մարդկանց հացով և աշխատանքով ապահովելու մասին: Հայաստանում կարող են ստեղծվել արժեքներ, որոնք երկրից դուրս բերվելու դեպքում թանկ կգնահատվեն: Մենք այս մասին պետք է մտածենք:Սակայն մեր օլօգարխները հիմանականում ժողովրդից վերջին շապիկը պոկելու մասին են մտածում: Մենք հայ ենք ու այս վիճակը մեզ սազական չի: Ուշքի եկեք ու թույլ մի տվեք, որ հայ մարդը կարիքից դրդված ինքնասպան լինի»,-եզրափակեց Տիգրան Գրիգորյանը:

Комментарий
поделится в
error: Content is protected !!