ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Թշնամին կրկին կեղծ տեղեկություններ է տարածում առաջնագծի վերաբերյալ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Թշնամին կրկին կեղծ տեղեկություններ է տարածում առաջնագծի վերաբերյալ

Աշոտ Ասատրյան
Հայկական բանակը չի կրակում խաղաղ բնակիչների ուղղությամբ՝ ադրբեջանցի գյուղացիները այցելեցին իրենց պապերի գերեզմաններին.

Թշնամու բանակը կրկին օգտվում է մեր մարդասիրությունից և կեղծ տեղեկություններ է տարածում առաջնագծի մասին: Հատկապես Նախիջևանի հատվածում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ ադրբեջանական կողմը խիստ անբարոյական վարքագծով հանդես գալիս:

Նախիջևանի հետ Հայաստանի սահմանը այն վայրն է, որտեղ նույնիսկ երկու բանակների հրամանատարները ժամանակ առ ժամանակ պայմանավորվում են միմյանց հետ հրադադարի ռեժիմը պահպանելու համար: Դա գալիս է նրանից, որ հայկական բանակը խիստ ապահով և բարենպաստ դիրքեր ունի այդ հատվածում ու ադրբեջանական կողմը երբեք չի համարձակվի դուրս գալ այդ դիրքերի դեմ:

Հերթական անգամ պայմանավորվածություն է եղել, որպեսզի հայկական բանակը թույլ տա, որ Նախիջևանի հատվածում բնակվող ադրբեջանցիները այցելեն իրենց պապերի գերեզմաններին, ծաղիկ դնեն, հարգեն հիշատակը և վերադառնան իրենց բնակավայրերը: Այդ ընթացքում հայկական բանակը չի կրակել որևէ քաղաքացու կամ զինվորականի ուղղությամբ , չի փորձել սրել իրավիճակը առաջնագծում, չնայած այդ ամենի հնարավորությունը իրականում ունեցել ենք:

https://ru.oxu.az/war/260950

Հայկական բանակի հրամանատարության մարդասիրությունը ինչպես միշտ չարաշահվեց ադրբեջանական բանակի հրամանատարների կողմից ու գերեզմանոց այցելելուց հետո կեղծ լուրեր սկսեցին տարածել, թե իբր իրենք Նախիջևանի հատվածում այնպիսի դիրքեր են կարողացել ազատագրել, որ գյուղացիները սկսել են վերադառնալ սահմանամերձ գյուղեր:

Աշոտ Ասատրյան

Комментарий
поделится в
error: Content is protected !!