Շիրակի պետհամալսրանի ռեկտորի տարեկան հաշվետվությունը՝ ֆուրշետ

Շիրակի պետհամալսրանի ռեկտորի տարեկան հաշվետվությունը՝ ֆուրշետ

Տարին մոտենում է ավարտին և բոլոր գերատեսչություններն ու հիմնարկներն այն ամփոփում են՝ներկայացնելով հաշվետվություն… Հաշվետվություն ներկայացնում են նաև բուհերը…Այս օրերին հայաստանյան բոլոր բուհերում տեղի են ունենում հոգաբարձուների խորհուրդների նիստեր,որոնց ժամանակ համապատասխան բուհերի ռեկտորները ներկայացնում են իրենց մեկ տարվա աշխատանքը և զեկուցում հաջորդ տարի նախատեսված աշխատանքների ու ծրագրերի մասին… Հաշվետվություններ տվել են ԵՊՀ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և այլ բուհերի ռեկտորները…ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հաշվետվությանը ներկա էր նաև ՀՀ նախահագ,ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը և որը բավական լուսաբանվեց հայաստանյան ԶԼՄ-ների կողմից…
Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի/Gnews Armenia/  Հայաստանյան միակ բուհը,որի ռեկտորը հաշվետվություն չի ներկայացրել իր մեկամյա գործունեության վերաբերյալ՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն է(ի տարբերություն մյուս բուհերի,մեր ռեկտորի հաշվետվությունը չկա նաև բուհի պաշտոնական կայքերում)…Սա արդեն բեսպրեդելության վերջն է…Սույն անձը կրկին առանձնացավ բոլոր համալսարանների ռեկտորների մեջ՝ևս մեկ անգամ ապացուցելով,որ բացարձակ կապ չունի և չի հասկանում ինչ բան է բուհական կրթությունը… Սա առաջին դեպքն է,երբ ԼՄԻ-ԳՊՄԻ-ՇՊՀ ղեկավարը չի ներկայացնում իր հաշվետվությունը բուհի աշխատակիցներին և այլ շահակիցներին… Չնայած,զարմանալ պետք չէ…Այս մեկ տարվա ընթացքում ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանն այնքան հանցագործություններ և անօրինականություններ է գործել,որ ներկայացնելու բան չունի…
Ես ինքս կներկայացնեմ պարոն ռեկտորի հաշվետվությունը…

Մեկ տարվա մեջ կրթական գործի Կոլումբոս Մինասյանը ՇՊՀ-ում ներդրեց Հայաստանում գոյություն չունեցող ինտեգրված ուսուցում:

Կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրեր է իրականացնում,50 տոկոսով կրճատեց թերբեռնված կուրսերի լսարանային ժամերը,նոր ուսումնական պլանները պարտադրեց կիրառել նաև 2-4-րդ առկա և 2-5-րդ հեռակա կուրսերի մոտ,ոչնչացրեց բուհի գրադարանային ֆոնդի կեսից ավելին,դրսից բերված յուրայինների, «ռետրո» սիրելիների, բուհում իրեն աստվածացրած յուրայինների և նորաթուխ սիրելիների համար սահմանեց աստղաբաշխական աշխատավարձեր,տարրականորեն թալանեց բուհի բյուջեն՝բացահայտ խաբելով թե բուֆետի և դահլիճի շինարարությունների համար ծախսվել է համապատասխանաբար 25 և 118 միլիոն դրամ,առանց մրցույթ հայտարարելու և կոպտորեն խախտելով համապատասխան օրենքները՝ միլիոնավոր դրամների գնումներ է կազմակերպել՝համալսարանի բյուջեին վերաբերվելով որպես սեփական քսակի,անօրինական և կամայական մագիստրատուրայի ընդունելություն կազմակերպեց, աշխատանքային պայմանագրերը ստորագրեց հոկտեմբերի 2-ին,նույն օրն էլ հաստատեց նոր ուսպլանները և դասաբաշխումները:

Կոռուպցիայի դեմ պայքարողի քողի տակ մտավ բուհ և բացահայտ կոռուպցիայով զբաղվեց ընդունելության քննությունների ժամանակ,որի ապացույցները բազմաթիվ են:

Մեկ տարվա մեջ մի քանի ֆուրշետներ կազմակերպեց և դրանց վրա «ծախսեց» 1-2 միլիոն և ավելի դրամ,ինչպես նաև բացահայտեց,որ ռոքի սիրահար է…Հետագայում պարզեցի,որ Սահակ Մինասյանն այն չափ է ռոք սիրում,որ տարեսկզբին ՇՊՀ-ի բակում կազմակերպված բավական անորակ ռոք համերգի համար ռոք խմբերից մեկին վճարել էր 450 հազար դրամ՝ անհասանելի «մայքլջեքսոնյան» հոնորար գյումրեցի ճանաչված երգիչների համար…Իսկ տարվա վերջին սեփական փնթիության պատճառով համալսարանից դուրս թողեց 7 ուսանողի:

Նոյեմբերի 29-ին ձևավորված երեք հոգանոց հանձնաժողովը,որը պետք է մեկ շաբաթվա մեջ պարզեր այդ ուսանողների վտարման մեղավորին, մինչև հիմա լռում է…

Այս բոլոր հանցագործությունների համար Սահակ Մինասյանը դեռ քավության նոխազ է փնտրում,ինչպես նաև փնտրում է այն ուժին կամ ուժերին,ովքեր կանգնած են մեր թիկունքին,չբացահայտելով,թե ով կամ ովքեր են իրեն պաշտպանում,որ այսքան բացահայտված հանցագործություններից հետո լռում է դատախազությունը…
Առանց ամոթի ՇՊՀ ռեկտորն իր մամլո ասուլիսներից մեկի ժամանակ վերը նշված հանցանքները և ապօրինությունները ներկայացրեց որպես բարեփոխումներ,որոնց դեմ ենք պայքարում,իսկ ռեկտորի անձնական օգտագործման յուրայինները, մի փոքր ամոթ չունենալով,Մինասյանի արարքները բնութագրում են «զանցանք»…Հետաքրքիր է,պարոն Մինասյանը տեղյակ է,որ իր բնութագրած «բարեփոխումները» հարազատ յուրայինները «զանցանք» են համարում…

Հենց այսպես էլ՝հանցագործությունների, անօրինականությունների, հովանավորչությունների,տոտալ լրտեսության, զրպարտությունների,լարված մթնոլորտի,բանսարկությունների և 800 հազար դրամանոց տոնածառի(այդ ահռելի գումարը ծախսվել է բուն տոնածառի և խղճուկ զարդարանքի համար) ներքո էլ ՇՊՀ-ն թևակոխում է 2018 թվական:

2017 թ-ը Շիրակի Մայր բուհի համար վատթարագույն տարին էր իր ամբողջ պատմության ընթացքում…Այն թալանի,բեսպռեդելության և հանցագործությունների տարի էր…
ՇՊՀ ռեկտորն իր տարեկան հաշվետվությունը փոխարինում է ֆուրշետով…Ինչպես ասում են՝»Խրախճանք ժանտախտի ժամանակ…»
Հ.Գ.ՇՊՀ պաշտոնական կայքում չկա ռեկտորի 2016 թ-ի տարեկան հաշվետվությունը…Չկա 2017 թվականին նախատեսված նախահաշիվը, ավելին` չկան գնումների ամբողջ գործընթացն ապահովող հայտարարությունները…2018 թ-ի ֆինանսական գործունեության ծրագիրը ևս չի քննարկում այս գիտխորհրդին, որը կազմակերպել է հեռահար ձևով, քանի որ վախենում է հարցադրումներից, որոնց պատասխանը չունի… Ռեկտորի այս ինքնագործունեությունը փաստորեն խրախուսվում է նաև հոգաբարձուների խորհրդի կողմից…

Հեղինակ՝ Գագիկ Համբարյան

Комментарий
поделится в
error: Content is protected !!