Շիրակի պետհամալսարանի ռեկտորի էժանագին PR-ը

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի էժանագին PR-ը

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը վերջին շրջանում նոր ռազմավարություն է որդեգրել՝սեփական հանցագործությունները թաքցնելու նպատակով բուհ է հրավիրում հանրաճանաչ մարդկանց՝ գովազդելու բուհի վերանորոգված դահլիճը,որ այդ մարդիկ հետագայում իրենց շրջապատում բարձրաձայնեն,որ ՇՊՀ-ի դահլիճը շատ լավն է…

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի/Gnews Armenia/  Հավելեմ,որ մինչ այս ՇՊՀ ռեկտորը շատ էր սիրում «միամիտ» կազմակերպված մամլո ասուլիսները…Սակայն այդ ասուլիսների արդյունքում Սահակ Մինասյանն էլ ավելի վատ վիճակում հայտնվեց՝ամեն անգամ նույն թեմային վերաբերող հարցերին տարբեր պատասխաններ տալով,ինչպես նաև բացահայտելով,որ այդ մամլո ասուլիսները շատ վատ բեմականացված ներկայացումներ են,որի ժամանակ ուսանողները թղթերից էին ընթերցել ռեկտորին ուղղված հարցերը,որը նկատել էին մամլո ասուլիսը լուսաբանող լրագրողները…

Հիմա էլ Սահակ Մինասյանը էժանագին նոր սցենար է որդեգրել.տխրահռչակ դահլիճի PR-ն անում՝համեմելով սեփական անձի գովազդով…Ի գիտություն Սահակ Միանսյանի,այդ նույն հյուրերը,հատկապես Կոմանդոսը,բազմիցս է հյուրընկալվել մեր բուհի հին դահլիճում և հանդիպումներն ավելի կազմակերպված և լավ են անցել,քան թե այսօր,երբ Կոմանդոսի ելույթի ժամանակ բազմաթիվ ուսանողներ լքել են Սահակ Մինասյանի թանկագին ստեղծագործությունը՝ դահլիճը…Մեր բուհի հին դահլիճը, ըստ արժանվույն, հարյուրավոր հյուրեր է ընդունել,որոնց համար կարևորը ոչ թե հետույքները հարմարավետ տեղավորելն է եղել բազկաթոռներում,այլ հետաքրքիր քննարկումները,բանավեճերը և ջերմ մթնոլորտը…Սակայն պարոն Մինասյանը հիմա մտածում է,թե ինչպես լեգիտիմացնել ՇՊՀ-ի թալանը…

Հետաքրքիր է,պարոն Մինասյանը մանրամասնու՞մ է այդ հյուրերին,թե որքան է նա ծախսել այդ փոքր դահլիճը վերանորոգելու վրա…Օրինակ,ինձ հետաքրքիր էր իմանալ Կոմանդոսի արձագանքը այդ 118 միլիոն դրամանոց դահլիճի վերաբերյալ (կահույքը և տեխնիկական վերազինումը այդ գումարի մեջ չի մտնում.դա Համաշխարհային բանկի կողմից է)…Որևէ բանիմաց մարդ կարող է պատկերացնել,որ այդ դահլիճի վրա ծախսվել է 250 հազար ԱՄՆ դոլլար…

Կոմանդոսին կհարցնեի,թե քանի՞ մարտական հենակետ կարելի է վերազինել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին 250 հազար դոլլարով…

Չեմ մոռանում,թե ինչպես անցյալ տարվա ապրիլյան կարճատև պատերազմից հետո ազգովի հանգանակություններ էինք անում,որ վերազինենք Թալիշի, Ակնայի, Մարտունու, Ֆիզուլիի,Ջաբրայիլի հայկական հենակետերը…

250 հազար դոլլարով կարելի է 250 ջերմազգայուն տեսախցիկներ գնել ու տեղադրել այդ հենակետերում…Իսկ պարոն Մինասյանը փորձում է մեզ համոզել,որ ընդամենը 50 հազար դոլլարով վերանորոգված դահլիճի վրա նա ծախսել է 250 հազար դոլլար….Ես դեմ չեմ,որ բուհում շինարարություններ լինեն..Բայց,երբ բոլորին փորձում են հիմարի տեղ դնել և փորձում են թալանը ներկայացնել որպես շինարարություն,ապա իմ կողմից նման լկտիությունը կարժանանա համապատասխան արձագանքի…
ՇՊՀ-ի իրական պատկերին ծանոթանալու համար առաջարկում եմ բուհ այցելող հյուրերին «հյուրընկալվել» մեր միջնադարյան զուգարաններում,խորհրդային ժամանակաշրջանի կահույքով կահավորված լսարանններում,որոնցից ԱՄԵՆ օր օգտվում են ուսանողները…Մոռացել էի,հյուրերին բուհի խայտառակ արտաքնոցներից հեռու պահելու համար Սահակ Մինասյանը նրանց համար հատուկ զուգարաններ է կառուցել…

Ի դեպ,պարոն Մինասյանն այս հյուրընկալությունները կազմակերպում է ոչ թե ուսանողների,այլ ինչպես ինքն է բարձրաձայնում՝ «իմ հաջողությունների համար…»: Դահլիճում կազմակերպվող այս հանդիպումները ոչ մի կերպ կապված չեն ուսումնական պրոցեսի հետ…Չեմ զարմանում,քանի որ մի անգամ «բախտ վիճակվել» է պարոն Մինասյանից իմանալ,որ բոլոր մարդիկ նրա համար գործիք են…Գործիք են նաև բուհ այցելող հյուրերը…

Հետաքրքիր փաստ ևս…Կրթական գործի Կոլումբոս Սահակ Մինասյանի ֆուրշետասիրությունը ևս իր պատճառներն ունի…Վերջերս եմ պարզել,որ ամեն այդ ֆուրշետ կոչվածի համար բուհի բյուրեից կլորիկ գումարներ են դուրս գրվում՝1-2 միլիոն դրամ և դեռ ավելին…
Հ.Գ.Սահակ Մինասյանին շատ է անհանգստացնում իր սարսափելի ցածր վարկանիշը և վարկաբեկված լինելը.. Նույնիսկ,եթե բուհ հրավիրի Ջենիֆեր Լոպեսին Շակիրայի հետ միասին,միևնույն է` ՇՊՀ կրթության ներկա վիճակը չի բարելավվի,իսկ ռեկտորի վարկանիշն էլ չի բարձրանաԱմեն դեպքում բարձր վարկանիշ Մինասյանը երբևէ չի ունեցել, հետևաբար չի էլ կարող վերականգնել…

Նյութի հեղինակ՝ Գագիկ Համբարյան

Комментарий
поделится в
error: Content is protected !!