Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ուսուցիչը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն է

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ուսուցիչը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն է

Այսօր ԱԺ-ում Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Արարատ Միրզոյանի հարցը վերաբերվում էր վերջին 5 ամիսներին ՇՊՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին…Հարցին պատասխանեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը,ով ի սկզբանե,գրեթե նույն արտահայտությունները օգտագործելով,ինչ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանն է օգտագործում՝»թող դատարան տան…ինչու՞ է հացադուլ անում…»,»Գիտական խորհուրդին որակավորումներ է տրվում…» և այլն,բայահայտեց,որ հենց ինքն է ՇՊՀ ռեկտորի ուսուցիչը և հովանավորը…
Նախ,շատ զարմանալի է,որ մեր կողմից բարձրաձայնված խնդիրները,որոնք կոնկրետ վերաբերվում են Սահակ Մինասյանին և նրա հանցագործ և ապօրինի գործունեությանը,ԿԳ նախարարը փորձում է այլ հարթակում ներկայացնել և դարձնել համաբուհական խնդիր…
Պարոն Մկրտչյանը ուղաղկի ծիծաղելի վիճակում հայտնվեց,երբ հայտարարեց,որ մենք համալսարանի գիտխորհրդի կողմից միաձայն ընդունված որոշումների համար նրա գործունեությունը որակել ենք որպես «ռեկտորի կամակատարներ»… Հետաքրքիր է…Ի՞սկ երբ նույն ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը 2017 թ-ի սեպտեմբերի 27-ին այցելեց բուհ և ոտքի վրա ուղղակի բեկանեց նույն իր կողմից նշված գիտխորհուրդի հանցավոր և ապօրինի որոշումները,դա ինչպե՞ս որակել…Օրինակ՝ ինտեգրված ուսուցման մասին որոշումը,50 տոկոսով լսարանային ժամերի կրճատումը այսպես կոչված թերբեռնված կուրսերում,անօրինական ուսումնական պլանների և դասաբաշխումների հաստատումը,սեպտեմբերի 25-ին Հ.Խորիկյանին անվստահություն հայտնելը և այլն…Այսինքն,ըստ ԿԳ նախարարի,ստացվում է,որ եթե գիտխորհուրդը անօրինական որոշումներ է ընդունում և դրանք բեկանվում են իր կողմից,ապա դա շատ նորմալ երևույթ է,իսկ երբ մենք ենք այդ մասին բարձրաձայնում և որակավորում տալիս,ապա դա արդեն վարկաբեկում է…
Լևոն Մկրտչյանը նաև հայտարարեց,որ ՇՊՀ-ում շուտով շատ մեծ հավաք է կազմակերպվելու,որի գլխավոր ռեժիսորը հենց ինքն է…Հարգելի Լևոն Մկրտչյանին հայտնեմ,որ այդ հավաքն անիմաստ է,որովհետև մենք ԿՈՆԿՐԵՏ ՓԱՍՏԵՐՈՎ ենք հանդես գալիս ռեկտորի անօրինականություննների և հանցավոր որոշումների դեմ…ՇՊՀ կոլեկտիվն այստեղ ոչ մի կապ չունի…Ասենք,մեր համապատասխան բարձրաձայնված հանցանքների և անօրինականութէյունների պահով ի՞նչ կարող է անել կամ ասել կոլեկտիվը…Պետք է ասեն,որ լա՞ է արել գրադարանի գրքային ֆոնդի կեսից ավելին ոչնչրացրել է կամ ասեն,որ Սահակ Մինասյանը ճիշտ է անում,որ խախտում է ՀՀ համապատասխան օրենքները և բուհի կանոնադրությու՞նը և այլն…Դա կոլեկտիվի կամ գիտխորհուրդի ի՞նչ խնդիրն է…Որքան հասկացա,Լևոն Մկրտչյան և Սահակ Մինասյան տանդեմը ցանակնում է տարրական շոուի վերածել ռեկտորի հանցագործությունների շուրջ բարձրացված աղմուկը…
Այո՛,հանդիպումը կառավարման խորհրդի անդամների հետ վաղուց էր անհրաժեշտ…
Ինչ վերաբերվում է ընդամենը օրեր առաջ ձևավորված այսպես կոչված Էթիկայի հանձնաժողովին,որը հատուկ մեզ համար է ստեղծվել,որպես ինկվիզիցիոն մարմին,ապա ասեմ,որ մենք բացարձակ չենք վստահում նրա անդամների անաչառությանը,քանի որ այդ 5 հոգին էլ Սահակ Միանսյանի մտերիմներն են,ովքեր մեզ հետ նույնիսկ «բարև» չունեն…Հետաքրքիր է,Լևոն Մկրտչյանի հորդորով Սահակ Մինասյանի կողմից ձևավորված այդ հանձնաժողովը հանդգնելու է պատասխանատվության ենթարկել ԱԺ պատգամավորին,ով իրենց կուռքին անվանեց ՀԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՐԴ…Նույն ռեկտորի և Ձեր տրամաբանությամբ,կարելի է այդ արտահայտությունը վերագրել ՇՊՀ-ին և հարցքը քննել վերը նշված պատժիչ հանձնաժողովում…
Ինչպես ասում է ժամանակակից «հանճարներից» մեկը՝»Խոսել չգիտես,չխոսե՞լ էլ չգիտես…»
Հ.Գ.Ի դեպ,ՇՊՀ գիտխորհուրդն ապօրինի է,իսկ նրա որոշումներն անօրինական,քանի նրա ձևավորման ժամանակ ռեկտոր Սահակ Մինասյանը կոպիտ խախտել է և՛ բուհի կանոնադրությունը,և՛ համապատասխան կանոնակարգերը…
Հետաքրքիր է,ի՞նչ արժի այս ամենը…………………..

Комментарий
поделится в
error: Content is protected !!