Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում (ուղիղ)

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում (ուղիղ)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս պահին ելույթ է ունենում հունվարի 22-ին մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում:

Ինչպես ավելի վաղ ասել էր Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը՝ ՀՀ նախագահի մասնակցությունը կարևոր է ոչ միայն ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման, այլ ընդհանրապես գլոբալ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների և Հայաստանի համար կենսական նշանակության հարցերի վերաբերյալ մեր երկրի տեսակետը ներկայացնելու համատեքստում:

Հիշեցնենք, որ 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո սա նման բազմակողմ ձևաչափով Հայաստանի Նախագահի առաջին մասնակցությունն է այս կառույցի աշխատանքներին, և ակնկալվում էր, որ իր ելույթում նա հանդես կգա ՀՀ պարտավորությունների կատարման վերաբերյալ և այլ շեշտադրումներով:

Հունվարի 22-26-ը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը բավականին հագեցած է, սպասվում են նաև Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետների այցերը՝ իրենց նախագահության շրջանակներում: Այս նստաշրջանում ընդգրկված են Հայաստանին անուղղակի վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի պատվիրակ Սևինջ Ֆատալիևայի կողմից «Զինված կոնֆլիկտների ընթացքում տուժած երեխաների պաշտպանության» թեմայով զեկույցը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ԵԽԽՎ նախագահի, Վենետիկի հանձնաժողովի նախագահի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Նյութի աղբյուրը՝ Tert.am

Комментарий
поделится в
error: Content is protected !!