Յուրա Մովսիսյանը տեղափոխվել է շվեդական ակումբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Յուրա Մովսիսյանը տեղափոխվել է շվեդական ակումբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը վարձակալության հիմունքներով տեղափոխվել է շվեդական «Յուրգորդրեն» ակումբ։

Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Յ. Մովսիսյանը մասնավորապես նշել է, որ շատ հաճելի կրկին վերադառնալ Եվրոպա և հանդես գալ եվրոպական ակումբում: Յուրան նաև նշել է, որ  լսել է «Յուրգորդրեն»-ի երկրպագուների մասին, որոնք իրենց երկրպագությամբ մեծ ճնշում են գործադրում հակառակորդ թիմի վրա:

«Ես խաղացել եմ Կիմ Չելստրոմի հետ Մոսկվայի «Սպարտակում», և նա շատ էր պատմում «Յուրգորդրեն»-ի մասին: Ես հետևել եմ շվեդական ֆուտբոլին, երբ դեռ հանդես էի գալիս «Ռանդերս»-ի կազմում: Իմ կարծիքով այս վերջին հինգ տարիների ընթացքում շվեդական ֆուտբոլը մեծ առաջընթաց է ապրել և նույնիսկ սկսել է եղանակ ստեղծել եվրոպական ֆուտբելում: «Յուրգորդրեն»-ը այս տարի հանդես կգա Եվրոպայի լիգայում և ես հույս ունեմ, որ լավ արդյունքի կհասնենք». — ասել է Յուրա Մովսիսյանը:

Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտ։ «Յուրգորդրենը» հանդես է գալիս Շվեդիայի բարձրագույն լիգայում։ Նախորդ տարի ակումբը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը և կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։

Շվեդիայի առաջնությունը կմեկնարկի ապրիլի 1-ին։

Комментарий
поделится в
error: Content is protected !!