Մ. Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործին կցվել է «Մարտակերտում Մանվելի հրամանով կախաղան բարձրացված ազատամարտիկը» վերտառությամբ տեսանյութը | Инфо Портал

Մ. Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործին կցվել է «Մարտակերտում Մանվելի հրամանով կախաղան բարձրացված ազատամարտիկը» վերտառությամբ տեսանյութը

ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործին օրերս կցվել է մի սկանդալային տեսանյութ, որն այս օրերին տարածված է համացանցում՝ «Մարտակերտում Մանվելի հրամանով կախաղան բարձրացված ազատամարտիկը» վերտառությամբ:

«Տեսանյութը կցված է հարուցված քրեական գործին, ուղարկվել՝ ՀՔԾ, որպեսզի դառնա ուսումնասիրության առարկա,»,- Tert.am–ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Դեպքը տեղի է ունեցել 1994 թ. ապրիլի 24 –ին, և ըստ օգտատերերի՝ պարանով կախված մարդն ազատամարտիկ է: Նշենք, սակայն, որ այսօր արդեն տեսանյութը «չի բացում», այսինքն՝ հասանելի չէ:

tert.am/am

 

 

Комментарий
поделится в
error: Content is protected !!