Միլիոններ` Ազատիչի ղեկավարած հիմնադրամին

Միլիոններ` Ազատիչի ղեկավարած հիմնադրամին

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ են հայտնվել Լեւոն Սարգսյանի ղեկավարած «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի 2017 թվականի գործունեության մասին հաշվետվությունը: Ըստ այդմ` հիմնադրամը բարեգործական բեռների ներմուծման եւ անհատույց բաշխման նպատակով ծախսվել է ավելի քան 346 մլն 351 հազար դրամ: Իսկ ընդհանուր անցած տարվա ընթացքում «Փյունիկ» հիմնադրամը ծախսել է 724 մլն 990 հազար դրամ:

Ըստ այդ հաշվետվության` «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորման հիմնական աղբյուրն է հանդիսացել Երեւանի քաղաքապետարանը, «Երեւան» հիմնադրամը: Բացի այս, կազմակերպություններ եւ անհատներ եւս ֆինասավորել են հիմնադրամին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Երեւան» հիմնադրամը, որը առաջիկայում կլուծարվի, հիմնադրամին սիզամարգերի ստեղծման եւ ծաղկապատման համար հատկացրել է 1.5 մլն դրամ: Իսկ ահա Երեւանի քաղաքապետարանը դարձյալ սիզամարգերի ստեղծման եւ ծաղկապատման համար հիմնադրամին անցած տարվա ընթացքում հատկացրել է 161 մլն 975 հազար դրամ: Ըստ հաշվետվության` Լեւոն Ազատիչի ղեկավարած հիմնադրամին քաղաքապետարանը սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական եւ հիշատակի օրերին աջակցություն տալու նպատակով տրվել է 65 մլն դրամ, ջրային կառույցների շահագործման եւ պահպանման համար`28 մլն դրամ, տոնական ձեւավորման համար`19.7 մլն դրամ:

Նշենք, որ կազմակերպություններից, անհատներից ՀՀ կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների կատարելագործման, նորագույն սարքավորումներով վերազինման համար հատկացվել է 213 մլն 997 հազար դրամ: Միայն անհատներից նվիրված դրամական միջոցը կազմել է 69 մլն 923 հազար դրամ, իսկ կազմակերպություններից` ավելի քան 144 մլն դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ ո՛չ անհատների եւ ո՛չ էլ կազմակերպությունների անունները նշված չեն:

Բացի այս, «Փյունիկ» հիմնադրամին «Երեւան» հիմնադրամից գույք էլ է նվիրաբերվել` 64 մլն 259 հազար դրամի չափով խաղասարքեր, մարզասարքեր եւ բնօրինակ արձան`ավելի քան 43.5 մլն դրամի չափով: Ուշագրավ է, որ հիմնադրամի գտնվելու վայրը հաշվետվության մեջ նշված է Եր. Քոչարի պողոտա, Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին է: Բայց այնտեղ, ինչպես հայտնի է, որեւէ հիմնադրամ տեղակայված չէ:

Սյունէ Համբարձումյան

 

Комментарий
поделится в
error: Content is protected !!