Մենք հաղթեցինք պատերազմը, սակայն պարզվում է պարտվեցինք:

Մենք հաղթեցինք պատերազմը, սակայն պարզվում է պարտվեցինք:

Այս տողերը շատ անգամներ ենք լսել ու ամեն անգամ յուրովի հասկացել: Վերջին շրջանում այս խոսքերը ավելի շատ են մտքից գալիս, քանի որ ադրբեջանական կողմը հենց այս տողերն է փորձում մտցնել մեր ուղեղը:
Վարազաթումբ

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի/Gnews Armenia/  Արդեն քանի օր է շրջանառության մեջ է դրվել Վարազաթումբ /Լելե-Թեփե/ դիրքի մասին հոդվածները: Նշված դիրքը մենք կորցրել ենք 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ: Հիմա փորձ է արվում դիրքի գրավելու փաստը օգտագործել իբրև հայկական կողմի ջախջախիչ պարտություն ու ներկայացնել ադրբեջանական «անպարտ» բանակի զինվորների սխրանքը:

Ստացվում է, որ մենք հաղթեցինք Արցախյան պատերազմը հենց սկզբից, տարիներ շարունակ պահեցինք մեր դիրքերը, նույնիսկ տարիներ առաջ Նախիջևանի կողմում տեղակայված մեր դիրքերը մի քանի կիլոմետր առաջ տվեցինք, բայց մեկ դիրք կորցնելուց հետո դարձանք պարտված ու տկար բանակ:

Որպես քարոզչական հնարք շատ ընտիր որոշված պլան է, որի օգնությամբ կատարվում է և երկրի պաշտպանության նախարարի գովազդը, որի կարիքը նա հիմա շատ ունի, և ազդում է հայկական կողմի ինքնագնահատականի վրա:

Սակայն պատերազմական իրավիճակում գտնվող պետությունները նման կերպ ինքնագնահատական չեն բարձրացնում ու հատկապես նախարարի գովազդ չեն անում:

Ավելի պատկերավոր նկարագրելու համար պետք է ասեմ , ինչքան էլ ցավոտ է մեր կորցրած դիրքի փաստը, ինչքան էլ հիշենք այն տղերքին, ովքեր ընկան այդ դիրքի համար, բայց պատերազմում պարտվելուց 25 տարի անց մեկ դիրքի գրավումը դեռ թշնամու բանակի հզորության մասին չի վկայում ու պետք չի տարվել թշնամու արած քարոզչամեքենայի հնարքներով:

Նյութի Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան

Комментарий
поделится в
error: Content is protected !!