Հունվարի 26: Քարինտակ: Մոռացված հերոսամարտ

Հունվարի 26: Քարինտակ: Մոռացված հերոսամարտ

Նայե՛ք լուսանկարին: Ճանաչո՞ւմ եք այս մարդուն: Իսկ գիտե՞ք, որ այս Մարդը իր կամավորական ջոկատով ջախջախել է Շամիլ Բասաևին, ով Ղարաբաղ էր եկել չեչենական «սպեցնազի» ուղեկցությամբ: Եկել էր մուսուլման եղբայրներին օգնելու: Այո այո, այն նույն Բասաևին, ով տարիներ շարունակ ահ ու սարսափի մեջ էր պահում ողջ Ռուսաստանը իր գերհզոր բանակի հետ մեկտեղ: Քարինտակի ճակատամարտից օրեր անց Բասաևը փախավ Ղարաբաղից…

Այս Մարդը ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ է, Քարինտակի ջոկատի հրամանատարը: Նա 1992 թվականի սկզբին Վաղարշակ Առուշանյանի զոհվելուց հետո մինչև պատերազմի ավարտը գլխավորել է Քարինտակի ջոկատը:
Համոզված եմ, շատերդ չգիտեիք: Բա էլ ո՞րն է ըստ ձեզ հայրենասիրությունը, եթե ոչ նման մարդկանց ճանաչելն ու մեծարելը: Ո՞ւր են ձեր հայրենասիրական գրառումները: Ինչո՞ւ լրատվամիջոցները հունվարի 26-ին գոնե մեկ տող չգրեցին: Ո՞ւր են ձեր հայրենասիրական տողերը: Թե՞ դրանք միայն հունվարի 28-ի և սեպտեմբերի 21-ի համար են:

Հունվարի 26-ը Քարինտակի հերոսամարտի օրն է: Այս չափազանց կարևոր ճակատամարտից անցել է 22 տարի:

1992թ. հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը ադրբեջանական զինուժը շրջապատում է Քարինտակը և առավոտյան 6:30-ին սկսում հարձակումը: Ռազմական գործողություններն անձամբ ղեկավարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Թաջեդին Մեհտիևը: Գրոհին մասնակցում էին մի քանի հարյուր ադրբեջանցի զինվորներ և 3 զրահամեքենա: Հակառակորդի շուրջ 300 զինվորները շրջափակել էին գյուղը, դրանից բացի նրանց օգնություոն էին ցուցաբերում Շուշիի բարձունքում դիրքավորված ադրբեջանցի դիպուկահարներն ու ականանետները: Քարինտակի ինքնապաշտպանության ջոկատի 60-70 ազատամարտիկները ընդունում են անհավասար մարտը:
Շուրջ 12 ժամ տևած մարտերից հետո ադրբեջանցիները փախուստի են դիմում` մարտադաշտում թողնելով 150-ից ավելի դիակներ: Քարինտակում ադրբեջանցիների կրած պարտությունն այնքան մեծ էր, որ նրանք տեղանքն անվանում են <<Արյունոտ ձոր>>: Հրամանատարի խոսքով, ճակատամարտից հետո թշնամու անտեր դիակներն այնքան շատ էին, որ թաղելու համար ստիպված են եղել տրակտորով փոս փորել:
Հունվարի 26-ին մերոնք Քարինտակում ջաղջախիչ հաղթանակ տարան: Այդ օրը մենք ունեցանք 23 զոհ, մինչդեռ հակառակորդի կորուստներ շուրջ 8 անգամ ավելին էին:
Հեղիինակ՝ Հայկ Բեջանյան

Комментарий
поделится в
error: Content is protected !!