Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը. Արա Բաբլոյան

Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը. Արա Բաբլոյան

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Հարգելի հայրենակիցներ,

վերջին օրերին և հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ, ինչի հետևանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը։

Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել՝ սոցիալական ցանցերում, փողոցներում և հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների և հասցեների հրապարակումը։

Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից։

Նմանատիպ գործողությունները չեն կարող հանգեցնել որևէ դրական տեղաշարժի, չեն կարող  տևական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների և մեր քաղաքացիների կողմից:

Մեկ անգամ ևս հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիններին և հատկապես երիտասարդությանը ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն և հանդուրժողականություն»։

Նկատենք, որ այսօր առավոտից սոցիալական ցանցերում ակտիվ տարածվում են Հանրապետական խմբակցության պատգամավորներին վարկաբեկող լուսանկարներ՝ սև ժապավենի վրա գրված «Շարմազանով-42», Արթիկում ՀՀԿ գրասենյակի դիմաց ՀՀԿ-ականների լուսանկարներով դագաղ են տեղադրել, ինչպես նաև ցուցարարները մոտենում են ՀՀԿ-ականների տներին ու բացականչում՝ «դավաճան, ամոթ»։

Комментарий
поделится в
error: Content is protected !!