ՀՀ կառավարությունը կասեցնում է դեղատոմսերով դեղերի վաճառքի որոշումը

ՀՀ կառավարությունը կասեցնում է դեղատոմսերով դեղերի վաճառքի որոշումը

Հիշեցում g-news.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Դե ինչ’ հայ ժողովուրդ, դեղատոմսերի համակարգի ներդրման գործընթացը կանգնեց։ Ավելին ասեմ…կասեցման որոշումը, որպես «պրեցիդենտ» բավականին հետաքրքիր զարգացումների կարող է բերել։ Բայց եթե չորով նայենք, ապա կտեսնենք որ խուճապի ալիքի տակ դեղ ներկրողները մի ուրիշ ձև փող բռնեցին, Օստապ Բենդերի մեթոդները մինչ այսօր ամենա էֆեկտիվն են …դե լավ, մի խոսքով ահա և որոշման նախագիծը
«Կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի:

Արման Աբովյան

Комментарий
поделится в
error: Content is protected !!