Հայ ազատամարտիկը և ադրբեջանցի տատիկը. մի լուսանկարի պատմություն

Հայ ազատամարտիկը և ադրբեջանցի տատիկը. մի լուսանկարի պատմություն

Այս նկարը տարիներ շարունակ զարդարել է Ադրբեջանի դպրոցական դասագրքերը:

Այս նկարով ադրբեջանցիները փորձել են իրենց սերունդներին ցույց տան, թե ինչ բարի են եղել իրենց զինվորները, որ իբր ադրբեջանցի զինվորը գրկում է հայ կնոջը պատերազմը ժամանակ: Սակայն, ինչպես բոլոր հարցերում այս հարցում ևս նրանք կեղծիք էին տարածում: Իրականում նկարի հերոսը հայ զինվոր Սարգիս Հացպանյանն էր:

Երբ հայկական զորքերը ազատագրում են Քարվաճառը, քաղաքից փախչում են ադրբեջանական զորքերը և քաղաքի տղամարդիկ, թողնելով այնտեղ անզեն կանանց , մանուկներին ու ծերերին: Սարգիսը մոտենում է բակում նստած կանանց և թուրքերեն ողջունում է նրանց: 80 տարեկան մի կին, նայում է Սարգսին ու հարցնում ՝ Ինչու՞ այսքան ուշացաք, շուտով հայերը կմտնեն քաղաք…մերոնք գնացին , ասեցին մեր հետևից ինքնաթիռ կգա, նրանք գնացին , մեզ թողեցին այստեղ…տղամարդիկ փախել էին , թողնելով կանանց քաղաքում: Ծեր կինը հայ զինվորներին շփոթել էր ադրբեջանցիների հետ:

Սարգիսը ՝ մոտենալով կնոջը, պատասխանում է .
— Հայերը արդեն եկել են:

Մարդ, ով պատերազմի ժամանակ չկորցրեց իր մարդկությունը ու պատիվը: Հոգիդ թող լուսավորվի պարոն Հացպանյան:

Սարգիս Հացպանյանի հարցազրույցը՝ http://www.hayzinvor.am/17689.html

Աշոտ Ասատրյան

Комментарий
поделится в
error: Content is protected !!