Հայկական բանակի վրեժը՝ Ասիման Շահմարով:

Հայկական բանակի վրեժը՝ Ասիման Շահմարով:

Ինձ համար կյանքում թշնամու զինվորի կորուստը մխիթարանք չի եղել ու չեմ փորձել այդ կերպ հավասարության նշան դնել, թե մեր կողմից քանի զոհ եղավ ու իրենց կողմից քանիսը զոհվեցին:

Սակայն չնշել նաև հակառակորդի կորուստների մասին կնշանակի ուրանալ այն տղերքի գործը, ովքեր իրենց զինակից ընկերոջ վրեժը լուծել են:

Վաչե Նվերի Չիլինգարյանը հերոսաբար զոհվեց հայրենիքի սահմանները պաշտպանելիս: Թշնամու դիպուկահարի կրակոցը խլեց մեր զինծառայողի կյանքը, նրան օգնության շտապած զինվորները վիրավորվեցին:

Թշնամու դիպուկահարի կատարած սադրանքը անպատասխան չմնաց և ժամեր անց զոհվեց Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ասիման Շահմարովը: Ի տարբերություն մեր զինծառայողի Շահմարովի մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն չեղավ, նրան թաղեցին գաղտնի, առանց որևէ ավելորդության:

Պատճառը երևի նրանում էր, որ զոհվածը ազգությամբ ադրբեջանցի չէր, երիտասարդը թալիշ էր ու զոհվեց Ադրբեջանի իշխանության և երկրի պաշտպանության նախարարության քաղաքականության հետևանքով:

Նման ոչ հարգալիք վերաբերմունքով է թաղում Ադրբեջանի իշխանություն իր համար զոհված այլազգի զինծառայողներին: Շահմարովի ընտանիքի բախտը այնքանով է բերել, որ երկրի զինված ուժերը գոնե երիտասարդի մարմինը հանձնել են ընտանիքին, շատ դեպքերում այն շպրտում են չեզոք գոտում, որպեսզի հետագայում հայերին մեղադրեն դիվերսիայի կատարելու մեջ:

Համացանցում արդեն տարածվել է զոհված զինծառայողի նկարը: Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:














Աշոտ Ասատրյան

Комментарий
поделится в
error: Content is protected !!