Առաջնագծում կրկին հայտնվել է Զաքիր Հասանովը...

Առաջնագծում կրկին հայտնվել է Զաքիր Հասանովը:

Առաջնագծում կրկին հայտնվել է Զաքիր Հասանովը: Ադրբեջանի պաշտպանության նախարարը առաջնագիծ բարձրանում է հատուկ հանձնարարականով ու նրա այցից հետո ադրբեջանական բանակի զինվորները սեփական մաշկի վրա են զգում այդ այցի դժվարությունները:

Հասանովը հատուկ հրամաններով զորքին ստիպում է սադրիչ գործողություններ կատարել, դրանց մի մասն էլ անձամբ է գլխավորում: Ճիշտ է , Հասանովի գլխավորած բոլոր ռազմական գործողությունները ավելի վատ հետևանք են ունենում զորքի և խաղաղ բնակիչների համար, սակայն նախարարը դրանից դասեր չի քաղում:

Այժմ էլ , նույն սցենարով, այցից օրեր անց կհայտարարվեն զոհերի կամ վիրավորների մասին: Կհայտարարվի, որ հայկական կողմը իբր անկանոն կրակոցներ է իրականացնում առաջնագծում: Սակայն արդեն վաղուց էլ պարզ է, որ այդ ամենը հակառակորդի պաշտպանոթյան նախարարի անգրագետ ռազմական գործողությունների արդյունքն է:

Զգույշ եղեք , տղերք:

 

Комментарий
поделится в
error: Content is protected !!