Լևոն Արոնյանի կինը նշանակվել է վարչապետի խորհրդական

Լևոն Արոնյանի կինը նշանակվել է վարչապետի խորհրդական

Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ՝ Արիաննա Քաոիլին նշանակվել է Հայաստանի վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։

Որոշման տեքստը տեղադրված է e-gov.am կայքում։

Նշենք, որ Արիաննա Քաոիլին Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կինն է։ Ֆիլիպինուհի Քաոիլին հանուն սիրելի տղամարդու հրաժարվել է Օքսֆորդից, կիսատ թողել ասպիրանտուրան ու տեղափոխվել Հայաստան։ Նա Հայաստանում հիմնել է խմբագրություն։ 20 հազար օրինակով լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթն անվճար տարածվում է հասարակական վայրերում։

Այս տարվա սեպտեմբերին Լևոն Արոնյանն ու Արիաննա Քաոիլին ամուսնացան։

Նյութի աղբյուրը՝Ազատություն ռ/կ

Комментарий
поделится в
error: Content is protected !!