Կարեն Կարապետյանը հրաժարվել է ՀՀԿ-ի առաջին փոխնախագահի պաշտոնից. Գործադիր մարմնի նիստի ուշագրավ մանրամասները  | Инфо Портал

Կարեն Կարապետյանը հրաժարվել է ՀՀԿ-ի առաջին փոխնախագահի պաշտոնից. Գործադիր մարմնի նիստի ուշագրավ մանրամասները 

ArmLur.am-ին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀԿ Գործադիր մարմնի վերջին նիստից: Մասնավորապես, ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ հինգշաբթի օրը կայացած նիստի ժամանակ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից, եւ նրա այդ հայտարարությունն ընդունվել է ի գիտությւուն:

Չի բացառվում նաեւ, որ առաջիկայում հայտնի դառնա նաեւ նրա` առհասարակ ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին: Հավելենք, որ այդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հարցերին ոչ ոք այդպես էլ չպատասխանեց. բոլորը, խուսափելով հարցերից, հեռացան:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն, ըստ էության, պարտադրված դարձավ կուսակցական, քանի որ ստանձնել էր ՀՀ վարչապետի պաշտոնը: Նշենք, որ նա կուսակցությանն անդամագրվելու դիմում էր ներկայացրել 2016 թվականի նոյեմբերի 24-ին:

Комментарий
поделится в
error: Content is protected !!