Իրաքում սպանվել է քրիստոնյա ընտանիք

Իրաքում սպանվել է քրիստոնյա ընտանիք

Բաղդադում, ալ-Մաշթալ թաղամասում մարտի 8-ի ուշ երեկոյան սպանվել են 61-ամյա դոկտր Հիշամ Շաֆիք ալ-Մասկունին, նրա կինը՝ Շազա Մալիկը և մայրը՝ Ղայիրիյա Դավուդը:

Մարդասպանները հարձակվել են բժիշկի տան վրա, սպանել տանը ներկա անդամներին, գողացել որոշ փաստաթղթեր և գումար:
Քրիստոնեական ոստիկանության խմբի ղեկավար Ռայան ալ-Քըլդանին հայտարարել է, որ նման հարձակումները Իրաքում քիչ չեն, որոնք ուղղված են քրիստոնյա համայնքի դեմ: Այսպիսով փորձ է արվում քրիստոնյա համայնքին ստիպել, որպեսզի լքեն Իրաքը:
Հարկ եմ համարում նշել, որ ըստ 1987թ.-ի մարդահամարի Իրաքում բնակվում էին 1,5մլն քրիստոնյա, սակայն այժմ քրիստոնյաների թիվը չի անցնում 300 000- 400 000: 2014թ.-ին միայն պաշտոնական տվյալներով 130 000 քրիստոնյա Իրաքից «գաղթել» են Իրաքյան Քրդստան, որտեղ քրիստոնիաներին շատ ավելի լավ են վերաբրվում:

Կարեն Հովհաննիսյան

 

Комментарий
поделится в
error: Content is protected !!