Ադրբեջանցու և իսպանացու տարբերությունը

Ադրբեջանցու և իսպանացու տարբերությունը

Քաղաքական վերլուծաբան Գագիկ Համբարյանը Facebook-յան իր էջում գրել է. «Մայիսի 16-ին ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը պատժամիջոցներ սահմանեց ԵԽԽՎ նախկին նախագահ,Իսպանիայի պատվիրակ Պեդրո Ագրամունտի,Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի և մի քանի այլ երեսփոխանների նկատմամբ,ովքեր մեղադրվում էին Սիրիա այցելելու և Ասադի հետ հանդիպելու,ինչպես նաև Բաքվի նավթախավիարային կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավված լինելու համար…
Քիչ առաջ իսպանական El Мundo-ն տեղեկացրեց,որ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել ԵԽԽՎ-ից,ինչպես նաև պատրաստվում է վայր դնել իսպանական Սենատի անդամի պարտականությունները,որտեղ 25 տարի ներկայացրել է Վալենսիայի մարզը…
Իլհամ Ալիևի լավագույն բարեկամ Պեդրո Ագրամունտի համար մայիսի 16-ին ԵԽԽՎ-ի հանձնաժողովի ընդունած որոշումները տարրական խայտառակություն էին և մեխանիկորեն դրանով վերջ դրվեց նրա քաղաքական ապագայի վրա,իսպանացի երեսփոխանը շատ ճիշտ որոշում ընդունեց և ինքնակամ լքեց այդ «օլիմպը»…Այլ վարքագիծ դրսևորեց ադրբեջանցի պատգամավոր Սամեդ Սեիդովը…Վերջիսկ,թուրք-ազերիին բնորոշ աներեսություն և լկտիություն ցուցադրելով սկսեց նախահարձակ լինել՝մերժելով իրեն ուղղված մեղադրանքները և հրաժարվեց հրաժարական տալ…Սակայն Սեիդովի ոչ մի խոսք գրոշի արժեք չունի,քանի որ այդ սկանդալի մեջ ներգրավված Ագրամունտն իր հրաժարականով ապացուցեց,որ իր և իր կոռումպացված գործընկերների դեմ ուղղված մեղադրանքներն ապացուցված են…Սակայն այս ամենի գլխավոր հեղինակ և եվրոպացիներին կաշառող գլխավոր մեղավորը՝Սեիդովը դեռ ընդդիմանում է…
Հ.Գ.ԵԽԽՎ-ում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ բացահայտեցին թե ինչ է իրենից ներկայացնում մեր արևելյան հարևանը և ինչ տարբերություն կա անպատկառ ազերի-թուրքի և հանցաքն գործած եվրոպացու միջև…»

 

Комментарий
поделится в
error: Content is protected !!