«Ժամանակ». Յուրա Մովսիսյանը կվերադառնա

«Ժամանակ». Յուրա Մովսիսյանը կվերադառնա

Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակվեց Վարդան Մինասյանը: Վերջինիս գլխավորությամբ մեր ազգային թիմը ցույց է տվել իր պատմության լավագույն արդյունքը: Վարդան Մինասյանը հայտնի է որպես սկզբունքային մասնագետ: Հեռանալուց հետո, չնայած հասարակության պահանջին՝ Մինասյանը հրաժարվում էր կրկին գլխավորել մեր ազգային թիմը: Կարելի է ենթադրել, որ վերադառնալով ազգային թիմ՝ Մինասյանը իր պահանջներն ու պայմաններն է առաջադրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Իսկ պահանջներն ու պայմաններն առաջին հերթին վերաբերում են աշխատելու լիակատար ազատությանը: Ըստ էության, ՀՖՖ-ն ընդառաջ է գնացել Մինասյանին:

Ըստ մեր տեղեկությունների՝ առաջիկայում Հայաստանի ազգային թիմ կվերադառնա նաև Յուրա Մովսիսյանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Комментарий
поделится в
error: Content is protected !!