ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ...

ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ…

 Այն, թե քանի կուսակցություն է փոխել Խոսրով Հարությունյանը, Կոմկուսից մինչև ՀՀԿ, կարծում եմ նորություն չէ ոչ մեկի համար, սակալն այլ բանի մասին…

Հիշում ենք, որ Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքի օգտատեր աղջկան սպառնացել էր աչքերը հանել անվանելով լակոտ: Աղջիկը դիմել էր մարդու իրավունքների պաշտպանին, վերջինս էլ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողով, որի ղեկավարն էր էթիկայի բոլոր կանոններից զուրկ Խոսրով Հարությունյանը: Քննարկումից հետո պ-ն Հարությունյանը հայտարարեց, որ ոչ մի վիրավորական բան ու սպառնալիք չկա ասածի մեջ, դա պետք է ընդունել որպես հոր կամ մոր ասած խոսք:

Հաջորդ դեպքը Հանրահայտ Շմայսը սպառնացել էր գյուղացիներից մի քանիսին պապաների վիզը <<կդրել>> ու գտնելուն պես բռնաբարել: Դարձյալ դիմեցին պ-ն Խոսրով մեծին, և դարձյալ պատասխան. <<Ասածը չպետք է հասկանալ բառացի>>: Հետաքրքիր է, եթե Խոսրով Հարությունյանը գնա թոշակի, չզբաղեցնի այլևս ոչ մի պաշտոն, և իրեն նմանատիպ խուլիգաններ այս անգամ, իրոք, աչքերը հանեն, պապայի վիզը <<կդրեն>> ու բռնաբարեն, դարձյա՞լ կցուցաբերի փիլիսոփայական մոտեցում:

Հռետորական հարց ՀՀ քաղաքացիներից

Комментарий
поделится в
error: Content is protected !!