Ուրախ լուր. Երևանում եռյակ է ծնվել | ԼՈՒՍԱՆԿԱՐ

Ուրախ լուր. Երևանում եռյակ է ծնվել (ՖՈՏՈ)

Հունվարի 22-ի առավոտյան, ժամը 5:00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել եռյակ:

Երջանիկ ծնողները Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանи Թաթուլ գյուղից 20-ամյա Հռիփսիմե Մայիլյանը և 25-ամյա Կամո Անտոնյանն են:

Ընտանիքը սոցիալապես անապահով է, երեխաների մայրը և հայրը աշխատանք չունեն, իսկ Կամոյի մայրն էլ 1-ին կարգի հաշմանդամ է:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխաների մայրը՝ Հ. Մայիլյանը ասաց, որ իրենց առաջին երեխաներն են՝ 2 տղա, 1 աղջիկ:Ասաց նաև, որ անունները դեռ չեն որոշել, սակայն իրենց և բոլորիս համար ամենակարևորը այն է, որ առողջ երեխաներ են:

Վերջինս ցանկացավ բոլոր նորաստեղծ ընտանիքներին նման հաճելի անակնկալ:

Նյութի աղբյուրը՝ shamshyan.com

Комментарий
поделится в
error: Content is protected !!