Երևանի Կողբացու փողոցի, Արամի և Ամիրյան փողոցների հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի...

Երևանի Կողբացու փողոցի, Արամի և Ամիրյան փողոցների հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Ամիրյան փողոցի ուղղությամբ

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի հունվարի 11-ից Երևան քաղաքի Կողբացու փողոցի Արամի և Ամիրյան փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից, փոփոխության արդյունքում Կողբացու փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Ամիրյան փողոցի ուղղությամբ:

Tert.am

Комментарий
поделится в
error: Content is protected !!