Դատարանը Մանվել Գրիգորյանին կզրկի Արցախի հերոսի կոչումից Նյութի աղբյուրը` | Инфо Портал

Դատարանը Մանվել Գրիգորյանին կզրկի Արցախի հերոսի կոչումից Նյութի աղբյուրը`

ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Գևորգ Պետրոսյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձան Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներին՝ նշելով, որ Ծառուկյան դաշինքի համար անընդունելի են նման դեպքերը:

«Մեր վերաբերմունքը լինելու է շատ կոշտ»,- հայտարարեց Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ բոլորը պետք է գիտակցեն՝ ՀՀ-ում իրավիճակ ու մթնոլորտ է փոխվել, և ժողովորդն ու ներկայիս իշխանությունները վճռական են, որ օրենքի և արժանապատիվ կյանքի գերակայություն լինի:

Գևորգ Պետրոսյանն էլ ասաց, որ դատարանը՝ որպես պատիժ, կարող է Մանվել Գրիգորյանին զրկել նաև Արցախի հերոսի կոչումից: Նրա խոսքով՝ զինվորական ու հատուկ կոչումներից զրկելը համարվում է որպես լրացուցիչ պատժատեսակ և թողնված է դատարանի հայեցությանը, եթե խոսքը վերբերում է ծանր ու առանձնապես ծանր հանցագործությանը:

«Այստեղ կա առանձնապես ծանր հանցագործություն, հետևաբար դատարանը իրավասու է կիրառել այդ պատժատեսակը»:

Մանրամասները տեսանյութում

Комментарий
поделится в
error: Content is protected !!