Գյումրեցի Ամալյա Եղոյանը՝Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար

Գյումրեցի Ամալյա Եղոյանը՝Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար

2018 թ-ի փետրվարի 20-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը նշանակվեց ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար…

Ուրախ եմ ոչ միայն իմ լավ ընկերոջ՝Ամալյայի համար,ով,իհակե,արժանի էր զբաղեցնելու այս պաշտոնը,այլ նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համար,ով ձեռք բերեց ի դեմս Ամալյայի պրոֆեսիոնալ աշխատակցի…Չեմ կասկածում,որ շատ կարճ ժամանակում Ամալյա Եղոյանի աշխատանքի պտուղները կվայելեն ՏՏ ոլորտի ներկայացուցիչները…


Գործազրկության «հայրենիք» համարվող Գյումրիում Ամալյա Եղոյանը իր աշխատասիրության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ստեղծել էր մի «դրախտավայր»,որը դարձել է Գյումրի այցելող բազմաթիվ հյուրերի և պաշտոնյաների պարտադիր այցելելու վայր…Վերջին տարիներին ի շնորհիվ Ամալյայի ՏՏ ոլորտը Գյումրիում և ընդհանրապես Շիրակի մարզում կտրուկ աճ է արձանագրել…


Համոզված եմ, որ իմ լավ ընկերոջ աշխատանքային փորձը, գիտելիքներն ու անսպառ էներգիան լավագույնս կծառայեն Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը…


Մի խնդրանք և պահանջ մեր սիրելի Ամալյային.ԵՐԲԵՔ չմոռանալ ՄԵՐ Գյումրին…
Կրկին շնորհավորում եմ իմ ընկերոջը բարձր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ և ցանկանում նորանոր բարձունքներ…

Գագիկ Համբարյան

Комментарий
поделится в
error: Content is protected !!