Վիգեն Սարգսյանի նախագիծը և Ռադիկ Մարտիրոսյանի «քոսոտ երկիրը»

Վիգեն Սարգսյանի նախագիծը և Ռադիկ Մարտիրոսյանի «քոսոտ երկիրը».

 

Քանի որ արդեն երկար ժամանակ է ինչ խոսվում է Հայաստանի գիտության և ծառայության մասին , ապա կարելի է համատեղել այդ ոլորտները գլխավորող երկու անձանց տարբեր ժամանակների հայտարարությունները և դրանց ընկալումը:

2016 թվականին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը խոսելով Հայաստանում զենքի արտադրության մասին հայտարարեց՝ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել միջազգային զենքի շուկա: Իմ հիշելով ներկայումս գիտության համար անհանգստացած երիտասարդներից ոչ ոք չփորձեց բողոքի այս արտահայտության դեմ: Անգամ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը փորձեց արդարացնել ԳԱԱ նախագահին:

Իսկ երբ խոսքը սկսեց գնալ այդ նույն երկրում ծառայելու ու տարբեր նախագծեր քննարկելու բողոքի ալիքը բարձացավ: Բողոքի ալիքի բարձացումը իհարկե շատ գովելի է: Ինքս կողմ չեմ, որ բոլորին պետք է տանել բանակ, քանի որ գտնում եմ, որ որոշ երիտասարդներ իրոք կարող են քաղաքացիական կյանքում ավելի շատ օգուտ տան երկրին , քան բանակ զորակոչվելուց: Սակայն դեմ եմ այնպիսի բողոքի ալիքներին, որոնք ուղղված են, ոչ թե բուն թեմայի դեմ այլ ուղղված են կոնկրետ անձի դեմ:

Գիտության և հայրենիքի մասին խիստ մտահոգված երիտասարդները առաջին հերթին պետք է բողոքի ցույց անեին գոնե մեկ տարի առաջ ԳԱԱ նախագահի հայտարարության դեմ: Այլ դեպքում, Վիգեն Սարգսյանը շատ հանգիս կարող է բոլոր ապագա գիտնականներին պատասխանել՝ «բա էս քոսոտ երկրին գիտնական պե՞տք է»:

Նյութի աղբյուրը՝Աշոտ Ասատրյանի FB էջ

Комментарий
поделится в
error: Content is protected !!