Գեներալ Մանվելը խլել է նախկին պատգամավորի տունը և նվիրել դստերը. ահազանգ | Инфо Портал

Գեներալ Մանվելը խլել է նախկին պատգամավորի տունը և նվիրել դստերը. ահազանգ

Մանվել Գրիգորյանի աղջկա՝ Նաիրա Գրիգորյանի հարցազրույցից  հետո մեր խմբագրություն է ահազանգել էջմիածնեցի նախկին պատգամավոր Հովհաննես Նորիկի Գաբրիելյանի (Ֆոդո) որդի Կամո Գաբրիելյանը։

Կամո Գաբրիելյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրն այս պահին բնակվում է Էջմիածնի Միչուրին 1ա հասցեում գտնվող առանձնատանը, որը մինչև 2002թ պատկանել է իր հորը՝ Հովհաննես Գաբրիելյանին։

Ըստ Կամո Գաբրիելյանի՝ այդ առանձնատունը Մանվել Գրիգորյանի կողմից սպառնալիքի ներքո նվիրատվության պայմանագրով հանձնվել է աղջկա՝ Նաիրա Գրիգորյանի օգտագործմանը։

«Իմ նպատակն այն է, որ Նաիրա Գրիգորյանի նկատմամբ բարձրագույն դատական խորհրդում սկսվի վարույթ՝ դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին կետի մի քանի մասերով, մասնավորապես 1,2,5,6-րդ մասերով, և նույն օրենսգրքի 89 հոդվածի 9-րդ կետով, այն է՝ դատավորի լիազորութունների դադարեցում, ինչպես նաև 8-րդ կետով, համաձայն որի լուծում է դատավորի լիազորությունների դադարեցման հարցը։

Քանի որ հայրս մահացել է և ես հանդիսանում եմ ժառանգորդ, ես պահանջում եմ մեր սեփական տան իրավունքի ետ վերականգնում կամ վնասի փոխհատուցում»,- հայտարարեց մեր զրուցակիցը։

Կամո Գաբրիելյանի խոսքով սա ոչ միայն իր պահանջն է, այլ նաև իր հանգուցյալ հոր՝ Հովհաննես Նորիկի Գաբրիելյանի , քանի որ վերջինս մահվանից առաջ ցանկացել է ամեն գնով վերականգնել արդարությունը։

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ ինքն այս պահին բնակվում է արտասահմանում, սակայն անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի կարող է գալ Հայաստան։

Արմինե Միքայելյան

Комментарий
поделится в
error: Content is protected !!