Բաց նամակ ԱԱԾ պետ Գերոգի Կուտոյանին․

Բաց նամակ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին․

Պարոն Կուտոյան, երեկ Հայաստանի ԱԺ դահլիճում հնչեցին մի շարք հարցեր ու ծավալվեցին տարբեր քննարկումներ, որոնց մեծ մասը կապ ունեին ազգային անվտանգության, երկրի և պետության պաշտպանման հետ։ Պատգամավորների մի մասը դեմ էր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ու այդ կապակցությամբ խոսում էին տարբեր ռազմական և ոչ միայն ռազմական խնդիրներից, նույնիսկ գերագույն գլխավոր հրամանատարի պարտականություններից և դրա ճիշտ կամ սխալ կատարումից։

Եթե կողքից նայենք այս ամենին բոլորը իրենց ներկայացրածով առանձին-առանձին ճիշտ էին։ Ճիշտ էր և Նիկոլ Փաշինյանը, և նրան դեմ արտահայտվող ու ազգային անվտանգության մասին մտածող կամ իբր մտածող պատգամավորները։

Դահլիճում նաև ներկա է Ձեր ավագ գործընկերը՝ ԱԱԾ գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը, ով երկար ժամանակ, ԱԱԾ աշխատակցին հատուկ լռությամբ, հետևում էր հարցերին, պատասխաններին , վեճերին և լուռ ենթադրություններ էր անում։ Վերջում, երբ ՀՀԿ-ականները հայտարարեցին, որ իրենք չեն պատրասվում Հայաստանի անվտանգությունը և պաշտպանությունը հանձնեն Նիկոլ Փաշինյանին, հանրապետականներից միայն մեկ հոգի կողմ քվեարկեց Փաշինյանի օգտին, հանրապետականներից միայն մեկ հոգի զգաց երևի ,որ Նիկոլը կարող է տանել այդ բեռը ու նեղության դեպքում վստահ եմ, որ ինքը առաջինը կշտապեր նրան օգնության։ Այդ մեկը հենց ԱԱԾ գեներալն էր։

Վստահ եմ , որ գեներալ-լեյտենանտը մի քանի անգամ ավելի շատ բան է հասկանում պետության անվտանգությունից, մի քանի անգամ ավելի շատ փորձ ունի երկրի պաշտպանության հարցում, քան դալիճում ներկա գտնվող բազմաթիվ պատգամավորներ, ովքեր կուրծք էին ծեծում այդ հարցերի շուրջ։

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը կարծում եմ, որ Դուք պարոն Կուտոյան, կարող եք գործընկերական հանդիպում ունենալ պարոն Ցոլակյանի հետ, խոսեք, քննարկեք, վերլուծեք իրադարձությունները։ Համոզված եմ , որ այս պահին հաստատ կարիքը ունեք ավագ ընկերոջ խորհուրդներին։ Վստահ եմ, որ դրանից հետո դուք լուրջ ազդեցություն կունենաք տարբեր պատգամավորների վրա ու երկրիրը այս վիճակից պատվով դուրս կգա։

Հարգանքներով՝ Աշոտ Ասատրյան

Комментарий
поделится в
error: Content is protected !!