ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը Վստրեչի ապերի փոխարեն այլ անձի էր բերման ենթարկել. խուզարկության մանրամասները  | Инфо Портал

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը Վստրեչի ապերի փոխարեն այլ անձի էր բերման ենթարկել. խուզարկության մանրամասները 

Պարզվում է` ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ն քրեական հեղինակություն համարվող Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի տունը խուզարկելու օրը թյուրիմացաբար այլ քաղաքացու է բերման ենթարկել:

Բանն այն է, որ ոստիկանության աշխատակիցներին տվյալ տարածքի բնակիչներից մեկը սխալ է մատնանշել Արամ Վարդանյանի տան տեղը: Դրա արդյունքում նրանք սխալմամբ բերման են ենթարկել այդ տան բնակչին: Ավելի ուշ ArmLur.am-ի նկարահանող խումբը ֆիքսել է, որ տվյալ անձին ազատ են արձակել:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ն խուզարկում էր Արամ Վարդանյանի տունը: Խուզարկությունն իրականացվել է ոստիկանությունում նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում: Նշենք նաեւ, որ այժմ Արամ Վարդանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

armlur.am

Комментарий
поделится в
error: Content is protected !!