Բավականին անհայտ մի ճակատամարտ Պարսկա-Բյուզանդական III պատերազմից (527-533):

Բավականին անհայտ մի ճակատամարտ Պարսկա-Բյուզանդական III պատերազմից (527-533):

531 ապրիլի 18 — 20 – Նիկեփորիոնի ճակատամարտ ( = Գաբբուլոնի ճ-մ)

Բելիսարիոսի, Սունիկայի, Սիմայի, Ստեփանոսի, Ստեփանիկիոսի, Սաքանիոսի, Ասկանոսի, Դորոթեոսի և Մամանտիոսի գլխավորած բյուզանդական բանակը (20.000, այդ թվում 2.000 իսավրիացիներ, լիկոնիացիներ, թրակիացիներ), նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000, այդ թվում Պետրոս Հայը), ինչպես նաև Գասանյանների թագավորության բանակը (մոտ 2.000), հետապնդելով Ազարաթեսի գլխավորությամբ Կիննասրինի (Հալեպից մոտ 30 կմ հարավ-արևմուտք) և Նիկեփորիոնի շրջակայքը ասպատակած ու Եփրատի աջ ափով դեպի հարավ նահանջող Պարսից թագավորության (15.000) ու ալ-Մունդիր իբն Սակիկի գլխավորած Լախմյանների թագավորության (5.000) միացյալ բանակին և ապրիլի 18-ի երեկոյան ճամբարեցին, ընդ որում կայսերական բանակի զգալի ուժեր հետ մնացին: Ապրիլի 19-ին կողմերը մարտակարգ ընդունեցին: Կայսերական բանակի ձախ թևում Սունիկայի և Սիմայի գլխավորությամբ տեղավորվեց հետևակը, կենտրոնում տեղակայվեց Բելիսարիոսի ու Ասկանոսի գլխավորած հեծելազորը, որն ուժեղացված էր նետողական մեքենաներով, իսկ աջ թևում տեղաբաշխվեցին Ստեփանիկիոսի, Դորոթեոսի և Մամանտիոսի գլխավորած իսավրիցիները, լիկոնացիներն ու թրակիացիները, ինչպես նաև Գասանյանների թագավորության բանակը: Ազարաթեսի բանակի աջ թևում տեղաբաշխվեց Պարսից թագավորության, իսկ ձախ թևում` Լախմյանների թագավորության բանակը:
I փուլ – Արեգակը ծագելուն պես նետաձիգները սկսեցին նետերի տարափ տեղալ միմյանց վրա, որը տևեց բավականին երկար, ընդ որում կայսերական բանակը, որը կիրառում էր նետողական մեքենաներ, զգալի առավելության հասավ և ծանր կորուստներ պատճառեց թշնամուն:
II փուլ – Ազարաթեսի բանակը կեղծ հարձակում գործեց Բելիսարիոսի բանակի ձախ թևի վրա, նպատակ ունենալով հրապուրել վերջինիս իր հետևից ու խառնել նրա մարտակարգը, սակայն հաջողության չհասավ:
III փուլ – Օրվա երկրորդ կեսին Լախմյանների թագավորության բանակը անցավ վճռական հարձակման և, արյունահեղ մարտում պարտության ու փախուստի մատնելով Գասանյանների թագավորության բանակին, ինչպես նաև իսավրիցիներին, լիկոնացիներին ու թրակիացիներին, դուրս եկավ հակառակորի կենտրոնի թիկունք: Այս մարտում Ազարաթեսի բանակից ընկան մասնավորապես Անդրազը, ինչպես նաև Լախմյանների արքայազն Նաամանը, ընդ որում կայսերական բանակից գերի վերցվեց Աբրոս դուքսը, իսկ Ստեփանիկիոսը վիրավորվեց:
IV փուլ – Ազարաթեսի բանակը, միաժամանակ հարված հասցնելով նաև թշնամու ձախին, հարձակվեց վերջինիս կենտրոնի վրա, որի մի մասը դիմեց փախուստի, իսկ մյուսը` մասը շրջապատվեց: Այս մարտում ընկավ Ասկանոսը, իսկ Բելիսարիոսը դժվարությամբ անցավ գետի աջ ափ:
V փուլ – Ազարաթեսի բանակը վերջացրեց հակառակորդի կենտրոնի շրջապատված մասի ոչնչացումը` վերջում նետաձիգների հզոր հարվածի տակ առնելով նաև Եփրատի աջ ափն անցնելու նպատակով գետում հայտնված թշնամու ռազմիկներին: Այդ ընթացքում մարտի մեջ մտան Պետրոս Հայի գլխավորությամբ տեղ հասած Բելիսարիոսի բանակի հետ մնացած ուժերը և, աջակցելով թիկունքով դեպի գետը դարձած ձախ թևին, պատրաստվեցին շարունակել դիմադրությունը:
VI փուլ – Ազարաթեսի բանակը հարձակման անցավ թշնամուն ձախ թևի ուղղությամբ, սակայն այդ ընթացքում սկսեցին մարտադաշտ հասնել Բելիսարիոսի բանակի հետ մնացած այլ ուժեր ևս, ինչը հնարավորություն տվեց վերջինիս, թեև ծանր կորուստներով, բայց դիմանալ մինչև մութն ընկնելը ու իր հերթին ծանր կորուստներ պատճառել հակառակորդին:
VII փուլ – Մութն ընկնելուն պես Ազարաթեսի բանակը վերադարձավ ելման դիրքեր, իսկ կայսերական բանակը նահանջեց դեպի Եփրատի վրա գտնվող մի կղզի: Հաջորդ օրը, տեղաբաշխվելով Նիկեփորիոնից ուղարկված նավակներում վերջինս, այն բանից հետո, երբ Ազարաթեսի բանակը, թալանելով ընկածների հեռացավ, ինքն էլ իր հերթին թալանելով ընկածներին, հեռացավ:
Հայերը կորցրին մոտ 900, դաշնակիցը` մոտ 9.000, թշնամին` մոտ 10.000 զինվոր:

Հեղ.՝ Մհեր Հակոբյան

Комментарий
поделится в
error: Content is protected !!