Բանակից խուսափածները կարող են վերադառնալ Հայաստան

3 մլն 600 հազար դրամ վճարելով՝ բանակից խուսափածները կարող են վերադառնալ Հայաստան

Նոր օրենք բանակից խուսափածների համար

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագիծը:

Ըստ այդմ, բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը,

հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ (ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար դրամ)

ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք:

Նյութի աղբյուրը՝Ազատություն ռադիոկայան

Комментарий
поделится в
error: Content is protected !!