Այսօր Արցախի հերոս Սամվել Բաբայանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի հերոս Սամվել Բաբայանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի հերոս Սամվել Բաբայանը դարձավ 53 տարեկան: Բաբայանը ծնվել է 1965թ.-ին՝ Ստեփանակերտում:

1988թ.-ից մասնակցել է Արցախյան շարժմանը: 1989-91թթ. եղել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատի հրամանատար, կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ:

1991թ. հունիսին՝ «Կոլցո» գործողության ժամանակ, ձերբակալվել է ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի կողմից և ավելի քան 6 ամիս պահվել է Շուշիի և Բաքվի բանտերում:

1992-94թթ. համակարգել է ԼՂՀ պաշտպանական շրջանների մարտական գործողությունները, մասնակցել Շուշիի ազատագրման պլանի մշակմանը, եղել է ուղղության հրամանատար:

1993թ. ապրիլից նոյեմբեր եղել է ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի պաշտոնակատար, 1993թ. նոյեմբերից 1999թ. դեկտեմբեր` ԼՂՀ ՊԲ հրամանատար:

1995-99թթ. Սամվել Բաբայանը եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար:

1996թ.ին ստացել է գեներալ-լեյտենանտի, 1997թ.-ին՝ Արցախի հերոսի կոչում:

Պարգևատրվել է ԼՂՀ բարձրագույն՝ «Ոսկե Արծիվ» շքանշանով:

Комментарий
поделится в
error: Content is protected !!