Արման Սաղաթելյան - Նիկոլ Փաշինյան բանավեճի հետքերով․

Արման Սաղաթելյան — Նիկոլ Փաշինյան բանավեճի հետքերով․

Քանի որ երեկվանից բազմաթիվ նամակներ ու մեկնաբանություններ եմ ստացել այդ հարց ու պատասխանի մասին, որովհետև առաջիններից էի, որ արձագանքեցի այդ հարցին, ապա ցանկանում եմ նաև մի փոքր մանրամասնել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։

Պատգամավոր Արման Սաղաթելյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց է տալիս տարիներ առաջ իր գրած հոդվածի մասին, մեջբերում է տողեր, որոնք վերաբերվում են Արցախին, ազատագրած հողերին։ Ըստ Արման Սաղաթելյանի կարդացած տողերի Փաշինյանը իբր դրանք համարում է ադրբեջանական, Ադրբեջանցի օկուպացրած հողեր, որոնք պետք է հանձնել Ադրբեջանին։ Այդ հոդվածի նկարը բոլորդ տեսած կլինեք, այն արդեն տարիներ շարունակ տարածվում է համացանցում։

Փաշինյանը հերքում է, որ նման հոդված է գրել, մեղադրում է Արման Սաղաթելյանին ֆեյք տեղեկություն տարածելու մեջ։ Սաղաթելյանը արձագանքում է, որ այդ հարցին քիչ ուշ կանդրադառնա։ Ժամեր անց իր հետ ամբիոն է բարձրացնում թերթը, որտեղ տպագրված է հոդվածը ու արդեն թերթից կարդում է նույն տողերը։ Փաստացի ապացուցում է , որ նման հոդված եղել է։

Իսկ իրականում հոդվածը, որպես այդպիսին իհարկե կար, բայց կարդացված տողերը ուղղակի տարբեր նախադասությունները իրար կապած էին, որի արդյունքում աղավաղվել էր իրական հոդվածի իմաստը։ Փաշինյանը հոդվածով փորձել է հեգնել իշխանությանը, այսինքն ամբողջությամբ այլ բան է գրել, սակայն երբ նախադասությունները իրարից առանձնացվել են, ստացվել է ամբողջությամբ այլ իմաստ։ Փաշինյանը իր հերթին հերքել է, որ ինքը նման հոդված է գրել, քանի որ իրականում նման բան չի գրել, իր գրած հոդվածը այլ բանի մասին է եղել։

Մի խոսքով այսպիսի խառը պատմություն ստացվեց, բայց ես կարծում եմ , որ ամբիոնից Փաշինյանը ավելի մատչելի պատասխան կարող էր տար Սաղաթելյանին ու վերջինս նույնիսկ թերթը իր հետ ամբիոն չէր կարող տանել։

Հույս ունեմ այս թեման վերջնականապես կփակվի։

Աշոտ Ասատրյան

Լուսանկարը՝ sut.am

Комментарий
поделится в
error: Content is protected !!