ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ - ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՄ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ — ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՄ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՄ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր տանն եմ աշխատում ու հենց նոր դռան զանգը տվեցին: Բացեցի, թաղամասին էլեկտրիկն էր, ԷԼՑԱՆՑի աշխատակիցը, ով տեղեկացրեց, որ ցանցի ծառայությունների նոր պայմանագիր ենք ստորագրելու:

Հարցնում եմ, թե ի՞նչն է փոխվել, ասում է՝ ոչինչ: Հարցնում եմ, իսկ գինը փոխվե՞լ է, ասում է պայմանագրի մեջ գնի դիմաց ոչինչ չի գրված: Միանգամից ասացի՝ չե՛մ ստորագրելու:

Պատկերացնո՞ւմ եք, ինչ ցածրագույն մակարդակի գողություն են պատրաստվում անել: Պայմանագրերն առանց գնի կնքել տան ու հետո գինը բարձրացեն:

Այսպես են վարվում բոլոր խարդախները: Ուրեմն, գործ ունենք հերթական խարդախ ծառայության հե՞տ: Խայտառակություն է, օրը ցերեկով՝ համատարած գողություն:
Ժողովուրդ ջան, հանկարծ չստորագրեք այդ պայմանագրերը: Ոչ մեկը թող չստորագրի, տեսնեմ ինչ են անելու:

Անահիտ Բախշյան

Комментарий
поделится в
error: Content is protected !!