Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 59 տարեկան…

Ինձ ժողովուրդը չի ճանաչում, ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա կերպարը դա է: Ինձ չեն հասկանում, ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մէկ-մէկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, որ ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` ա՜յ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար, ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես Հայ եմ:

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Արջի կերպարով ու վախենալու մորուքով այս մարդու շնորհիվ նոր ստեղծված հայկական բանակը կռվում էր թշնամու դեմ, կռվում ու հաղթում էր ԽՍՀՄ-ի ՕՄՕՆ-ականներին: Վազգեն Սարգսյանի շնորհիվ մի շարք զինվորականներ դարձան գեներալներ ու ծառայեցին մեր հայրենիքին:

Վազգենին երևի չէին սիրում իր շրջապատի մի շարք մարդիկ, բայց Վազգենից վախենում ու դրա շնորհիվ չափից շատ էին հարգում:

Իսկ 1993 թ-ի մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվեց Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ:

Շնորհավոր ծնունդդ , հրամանատար:

Комментарий
поделится в
error: Content is protected !!