Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է | ՄԵԾԵՐԸ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

Այսօր լրանում է մեծանուն հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի 121–ամյակը։ Ե. Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարսում:
ՄԵԾԵՐԸ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ

1. Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը: …Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարներից մեկն է:
Պարույր Սևակ

2. Չարենցի անունը պայթեց ռումբի նման, ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորհին: Հեղափոխությունը ես Եղիշե Չարենցով ընդունեցի:
Գուրգեն Մահարի

3. Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորությամբ, ըմբոստ և եռուն: Բոլոր ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր և մեծ ճաշակի տեր էր… Նա ինչ-որ տվեց, դա անմահ կոթող է հայ գրականության մեջ:
Ավետիք Իսահակյան

4.Նաիրին ծնեց Չարենցին…Ժայռակոփ պատկերներ և սեպագրեր տեսավ, ծաղկազարդ մագաղաթներ և ձուլածո տաճարներ, բայց ծով արյան ու ծով ցավերի մեջ…բարձրացրեց գլուխը` տեսավ շողացող արևը…Եվ իր հայրենիքի արցունքները սրբելու համար մխրճվեց փոթորիկների մեջ ու ելքեր որոնեց:
Մարտիրոս Սարյան

5. Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով. Ֆրանսիայում` Ապոլիներն ու Էլյուարտը, Գերմանիայում` Ռիլկեն, Իսպանիայում` Գարսիա Լորկան, Ռուսաստանում` Մայակովսկին ու Եսենինը, Հայաստանում` Չարենցն ու Իսահակյանը:
Լուի Արագոն

6. Չարենցի բանաստեղծությունները մեզ համար լի են գարնանային կայտառությամբ, հեղափոխության հողմով, հերոսականությամբ, և այդ պատճառով մենք էլ ավելի ենք սիրում դրանք, ինչ իմանաս, թե որքան անհրաժեշտ են դրանք մեզ այսօր…Արևավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ, հավերժ երիտասարդ այդ բանաստեղծը, դարերի համար էլ կպահի իր երիտասարդությունը:
Իլյա Էրինբուրգ

Հեղինակ՝ Юрик Мурадян

Комментарий
поделится в
error: Content is protected !!