Այսօր գիրք նվիրելու օրն է...

Այսօր գիրք նվիրելու օրն է…

Այսօր գիրք նվիրելու օրն է

Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է «Գիրք նվիրելու օր»՝ ի հիշատակ 1869թ. այս օրը Լոռվա Դսեղ գյուղում ծնված մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի:Այսօր ընդունված է գիրք նվիրել ոչ միայն միմյանց, այլ նաև դպրոցներին,բուհերին,որբանոցներին, գրադարաններին և այլն։
Ակամայից հիշեցի Շիրակի պետհամալսարանի գրադարանի գրքերը,որոնց մեծ մասը ոչնչացվեց՝հանձնվեց մակուլատուրա 2017 թ-ի ապրիլի և օգոստոսի վերջին օրերին բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից…15 տոննա գիրք է մակուլատուրա հանձնվել Մինասյանի կողմից՝ կիլոգրամը 30 դրամով…Սեփական հանցագործությունը թաքցնելու նպատակով կրթական գործի Կոլումբոս ռեկտորը ինչ հնարքների ասես չգնաց…

Սկզբից հայտարարեց,որ գրքերը իբրև թե հիվանդ էին և փոշոտված,իսկ վերջում էլ փորձեց հանցագործությունը բարդել նախկին ռեկտորի վրա և միևնույն ժամանակ փորձելով մեղմացնել սեփական արարքի ծանրությունը կեղծ փաստաթուղթ էր ձեռք բերել,ըստ որի 6 տոննա գիրք հանձնել էր մակուլատուրա 2017 թ-ի սեպտեմբերի 29-ին՝իմ կողմից հրապարակած աղբակույտի վերածաված գրադարանի գրքերի լուսանկարներից 4 օր անց…Սակայն ոչ մի ապացույց չի ներկայացրել,որ այդ գրքերը եղել են հիվանդ…Չի ներկայացրել,քանի որ այդ գրքերը հիվանդ չեն եղել…Գրքատյաց ռեկտորը,ով ընդամենը 4 «հոդվածի» հեղինակ է չի հասկանում գրքի արժեքը…
Ողբերգությունը նրանում է,որ ՇՊՀ ռեկտորը գերադասեց գրադարանի գրքերի մեծ մասը հանձնել մակուլատուրա,բայց չտալ զինվորական մասերում գործող գրադարաններին, գյուղական գրադարաններին, որբանոցներին,դպրոցներին և այլն…Նա դրանից գումար չէր աշխատի…Իսկ այսպես,15 տոննան մեկ կիլոգրամը 30 դրամով մեծ «օգուտ» էր ռեկտորի համար…
Հ.Գ.Զարմանում են,թե փոշոտված գրքերից զզվող և վանող ՇՊՀ ռեկտորը և իր յուրայիններից ոմանք ինչպե՞ս են ապրում փոշու մեջ թաղված Գյումրի քաղաքում…

 Գագիկ Համբարյան
Комментарий
поделится в
error: Content is protected !!